Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատեւ հացադուլից հետո եւ գտնվում է կազդուրման փուլում:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածն ինքն է, թե` ոչ:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած մրցույթի արդյունքում Գյումրու ծննդատանը փոփոխություն է կատարվել: Մասնակցության հայտ ներկայացրած երեք թեկնածուն էլ առանց խնդիրների հաղթահարել են քննական դժվարությունները:
Ըստ Գ. Եգանյանի` փախստականների հիմնահարցերից իր կարեւորությամբ առանձնանում է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց բնակարանային խնդրի լուծման հարցը:
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Ասրյանը դատապարտվել է տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատական նիստը նշանակվել է Իջևանի նստավայրում: Վաղը տեղի կունենա այս գործով երկրորդ նիստը. նախորդը, որը նշանակված էր 2013թ., հետաձգվել էր:
«Մառախուղից պրծնելու» ոգևորությունը կարճ ժամանակ անց խամրեց, քանի որ Երևանի քաղաքացիները ստիպված էին աշխատանքի գնալ մայրաքաղաքի՝ ամբողջությամբ ձյան մեջ թաղված փողոցներով:
«Ամեն ինչ լավ էր, իր համոզմունքներին է մնացել, արիությունը տեղն էր նույն Շանթն էր: Էլի կարծում է, որ պետք է 3000-5000 հոգի դուրս գա փողոց դուրս գա դեպի բարիկադներ, փրկի Հայաստանը:
Վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը:
Հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճան աստիճանաբար կբարձրանա` 3-5 աստիճանով:
Հայաստանի զորամասերում այս պահի դրությամբ որևէ տարածված համաճարակ չկա: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հունվարի 13-ին, ժամը 08.45-ին, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Շանթ Հարությունյանի կինն ու որդին այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և հանդիպել Շ. Հարությունյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
«Մինչ մեզ «զբաղեցնում» են բույսերի, կենդանիների, փոքրամասնությունների, օդում ջրի կաթիլների կամ, ենթադրենք, խավարասերների շահերի պաշտպանությամբ, նույն մեզ «զբաղեցնողները» ոչնչացնում են մեզ ՄԵԾԱՄԱՍՆՈՐԵՆ»
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ:
«Պետք է զանգահարենք ու խնդրենք Կարմիր խաչին, որպեսզի հնարավորության դեպքում թույլ տան գոնե Հակոբի 23-ամյակի օրը՝ հունվարի 28-ին, կարողանանք կապվել նրա հետ»:
«Իմ կարծիքով, շատ ճիշտ կլիներ, եթե «ՀայՌուսգազարդը» այս պահին հանդես գար հայտարարությամբ և տար հնարավորություն բնակիչներին այս ցուրտ ձմռան ամիսների ծախսած գազի գումարը վճարել ամիս-ամիս»
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 14-ին, ժամը14.36-ին ահազանգ էստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շատերին է հետաքրքրում` արդյոք Տարոն Մարգարյանը գիտի՞ շախմատ խաղալ և արդյոք շախմատի սիրահա՞ր է: Մեր հարցին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ասաց. «Այո, Տարոն Մարգարյանը շախմատ խաղալ գիտի, շախմատի սիրահար է:
Արձանագրում ենք, որ Վարչական դատարանը երկու անգամ՝ 14.08.2013թ. եւ 24.09.2013թ. անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է վարույթ ընդունել «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումները եւ դրանք ետ է վերադարձրել:
Հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով` գրեթե անգիտակից, Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանին, ըստ դեռեւս ոչ պաշտոնական տեղեկությունների, ծեծի են ենթարկել զորամասի բուժկետում:
Քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՅԴ ԳՄ-ի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը պատրաստվում է քրեական վերաքննիչ դատարան բողոքարկել Վ. Ավետիսյանի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշումը:
Գիշերը տեղացած ձյունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում խափանումներ է առաջ բերել: Սակայն առավոտվա ժ. 8-ից օդանավակայանը վերադարձել է աշխատանքային բնականոն ռեժիմի:
Երեկ Առավոտ-ը գրել էր, որ ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը, սակայն ավելի ուշ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, պատասխանելով հենց «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները խուզարկել Ղուկասյանի առանձնատունը, պատասխանել է` «խորհուրդ կտամ քիչ հետևել կայքերին, դրանք հիմարություն են տարածում»:
«Տեսակցությունների արգելքը հանել են: Մեր պայքարի առաջին պտուղները ստացանք: Այժմ գնում եմ պապայի մոտ իսկ հետո կշարունակենք պայքարը նրանց ազատության»: