Ինքնասպանությունից առաջ 58-ամյա կինն առանձնացրել է իր հուղարկավորման զգեստները. դժբախտ դեպք` Շիրակում. armlur.am
Շիրակի մարզի Փանիկ գյուղի 58-ամյա բնակչուհի Անահիտ Մարտիրոսյանին երեկ` մարտի 30-ին, անասնագոմում` կախված վիճակում, հայտնաբերել է նրա ամուսինը` Կարապետ Մարտիրոսյանը:
Ինչպես Armlur.am-ին հայտնել է Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալնազարյանը, համագյուղացի կնոջ ինքնասպանությունն անսպասելի էր ոչ միայն ողջ համայնքի, այլև հենց կնոջ հարազատների:
Համայնքապետի խոսքով, մինչ այս պահը միայն մեկ վարկած է առաջ քաշվում որպես ինքնասպանության դիմելու դրդապատճառ: Կայքի զրուցակցի խոսքով, հնարավոր է` պատճառը առողջական խնդիրն էր.
«Վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, հոգեպես անառողջ էր: Ընտանիքում որևէ խնդիր չուներ: 4 աղջիկ ունեն ամուսնացած: Ամուսինը տաքսի է վարում, նրանց հետ նաև սկեսուրն է ապրում: Նորմալ ապրում էին. լուրջ խնդիրներ չունեին: Թե ինչը կարող էր նրա հոգեկան աշխարհը խառնել, չեմ կարող ասել: Սակայն միակ հավանական վարկածը նրա առողջական խնդիրներն էին»:
Հրաչիկ Սալնազարյանը հայտնել է նաև, որ 58-ամյա կինը նախքան կյանքին վերջ կտար, առանձնացրել և երևացող վայրում էր դրել այն զգեստը, որով իրեն պետք է հուղարկավորեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝