Ազգությամբ քուրդ 56-ամյա Մոհամադ Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը, դեկտեմբերի 31-ին։ Երկար տևող հանգստյան օրերը գարմացրել են նրան, կարևոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում։
Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:
Հունվարի 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում` նախկին գարեջրի գործարանի տարածքում, կիսաքանդ պատի մեջ այրվում է ապակեբամբակ:
Հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը
Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:
Ինչպես գրում է թերթը, վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20, երբեմն էլ 30 րոպե միջակայքուվ։
Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջնորդությանը, դա քիչ ավելի հեռու գնացող ենթադրություն է, նման խնդիր դրված չէ, որևէ կուսակցության օրակարգում նման խնդիր դրված չէ: Առավել ևս այսօր այդ առաջնորդության հիմնական բեռն ընկնում է ՀԱԿ-ի վրա, ուստի այդ հարցում նման խնդիր չեմ տեսնում, դրա անհրաժեշտությունն էլ չկա:
Իրավապահները երեկ «մի թեթև հիշել են» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Երեկ կայքերում տեղեկության հայտնվեց, որ ոստիկանության 6-րդ վարչությունը մտել Ղուկասյանի առանձնատուն և շուրջ մեկ ժամ խուզարկություն իրականացրել։
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը կառավարությունից 36,1 միլիոն դրամ փող է ուզում։ Այդ փողով, րստ Գորիկ Հակոբյանի, պետք է վճարվի Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը։
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Հունվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:
Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասել է փաստաբանը:
Դեպքից հետո զինծառայողը գնացել, ներկայացել է ոստիկանություն, նա այժմ ձերբակալված է:
Խոսքը էներգիա է, որը ոչ միայն գեներացվում է խոսքաստեղծ պրոցեսը իրականացնելու, այսինքն՝ մտածելու և միևնույն ժամանակ միտքը հնչյունային պատյանով պարուրելու համար, այլև՝ միտքն արտահայտելուց հետո, որոշակի էներգետիկ դաշտ ստեղծելու առումով:
Ժամը 22:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ВАЗ 21 015 մակնիշի 33 UR 062 համարանիշի, BMW մակնիշի 08 SU 199 համարանիշի և Daewoo մակինիշի Լ6909 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արթուր Կարապետյանը իր եղբայր Ռազմիկ Կարապետյանի և հորեղբոր որդիներ Ռաֆիկ և Դավիթ Զոհրաբյանների, Արսեն և Գեղամ Կարապետյանների, Գագիկ Գևորգյանի, Գագիկ Սահակյանի և մի քանի այլ ընկերների հետ, վերադառնալով ավտոտեխսպասարկման կետ, ծեծի են ենթարկել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյաններին:
Ավելի վաղ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հույս էր հայտնել, որ այսօր իր պաշտպանյալին դատարանի դահլիճից ազատ կարձակեին՝ հաշվի առնելով փաստը, որ վերջին չորս ամիսներին քննիչը Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ քննչական որեւէ գործողություն չի իրականացրել։
Պարզապես անհնար է չհուզվել, երբ ամեն քայլափոխի հանդիպում ենք արտագաղթած գյումրեցիների դատարկ տների կամ վագոն-տնակների, առավել ևս, երբ բակերում շարունակում են ապրել տիրոջը կորցրած շները:
Այսինքն այս պահին քաղաքացիների ձեռքի տակ գտնվող հին անձնագրերն ուժի մեջ են մինչև վավերականության ժամկետի ավարտը, որից հետո պարտադիր է նոր՝ կենսաչափական անձնագրի ու նույնականացման քարտի ձեռքբերումը:
Այսինքն ոստիկանությունը պաշտոնապես հերքու՞մ է տարածված տեղեկատվությունը. «Ես ասում եմ ու կրկնում, որ վարչության աշխատակից չի գործուղվել Գյումրի, դա արդեն հաստատում է այն, որ նման բան ուղղակի չի կարող լինել»,- արձագանքել է Աշոտ Ահարոնյանը:
Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի առաջին հարկի բնակիչ Շալիկո Դարբինյանը փորում է իրենց շենքի եւ փողոցի մայթի միջեւ գտնվող տարածքը, որպեսզի այնտեղ կարտոֆիլ ցանի:
«Միանշանակորեն կարող եմ ասել, որ տուժողները դատարանին և նախաքննությանը չեն հայտնել իրականությունը և մինչև վերջ էլ չեն ուզում հայտնել»,- ասաց Մարինե Թովմասյանը:
այաստան մուտք են գործել հինգ նոր աղանդ: Դրանք են Ջերմուկում գործող «Կյանքի ջուր» եկեղեցին, Բջնիում գործող «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցին, Սևանի «Ավետաբեր» եկեղեցին, Չարենցավանի «Երգ երգոց» աղանդը և Լիբանանից Հայաստան ներթափանցած «Կյանքի աղբյուր» աղանդը, որը «Կյանքի խոսք» աղանդի մի ճյուղ է:
Ես 35 տարեկան տղա եմ, ոչ մի անգամ Ոստիկանություն չեմ ընկել: Ասեմ, որ հոգեբանական ճնշման տակ եմ տվել այդ ցուցմունքը: Այն ճնշումն է եղել, որ կարող է լիներ՝ ասեին՝ հորդ անունն էլ տուր, կտայի»
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:
Ըստ պաշտպանի, ամբաստանյալ Արման Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը որևէ կերպ չի տարբերվում գործով մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքից, ընդհուպ՝ մինչև մեղադրանքի որոշման մեջ առկա կետադրական նշանները:
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին փոխանցել են, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: