Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 4 շենքի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, «Հաղթանակ» զբոսայգում` 1 հա բուսածածկ տարածք և կոճղեր, Երևան – Սևան 20-րդ կմ-ի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի N զորամասի ուղեկալներից մեկի մոտակայքում` 6.5 հա, Կապան – Գեղանուշ 1-ին կմ-ի մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս