Բաժիններ՝

«Վերջին 2 տարիների ընթացքում այսպիսի ակտիվություն սահմանին չէր եղել». ԳԱԼԱ

Գիշերը` ժամը 22-ից հետո հակառակորդն անկանոն գնդակոծել է սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Բարեկամավան գյուղերը:  ԳԱԼԱ-ն զրուցել է Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի հետ, ով տեղեկացրել է, որ կրակահերթն իրենց գյուղում առավել ակտիվ է եղել ժամը մեկից մինչև ժամը 7-ը, սակայն բարեբախտաբար մարդկային զոհեր ու վնասվածքներ այս անգամ չի եղել: «Եթե նախորդ դեպքերի հետ համեմատենք՝ մի փոքր ակտիվ է եղել, վերջին երկու տարիների ընթացքում այսպիսի ակտիվություն սահմանին չէր եղել հակառակորդի կողմից, չնայած մերոնք էլ համարժեք պատասխան են տվել»,- ասաց Գագիկ Աբազյանը:

Վերջինս տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակահերթը դադարեցված, սակայն ակտիվ կրակահերթի հետևանքով հրդեհ է բռնկվել գյուղի սահմանամերձ արոտավայրերում. «Հրդեհից հետո պաժառնին էլ է եկել իրենց մեքենայով, բայց ես չթողեցի գյուղ մտնի, կողքի գյուղում սպասեց , ասացինք կրակահերթը դադարի նոր մտնի, թե չէ հնարավոր է իրենք էլ վնասվեին»,- պատմեց գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս