Բաժիններ՝

Կրասնոդարում ուղղաթիռի աղետի հետևանքով զոհվել են հայազգի գործարարն ու նրա դուստրը (լուսանկարներ)

Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի շրջանում թեթև շարժիչային «Ռոբինսոն» ուղղաթիռի վթարի փաստով ստուգումներ են անցկացվում, հաղորդում է Lifenews-ը: Շաբաթ երեկոյան տեղի ունեցած աղետի հետեւանքով զոհվել էին 45-ամյա հայազգի գործարար Սամվել Ելուգյանը եւ նրա 22-ամյա դուստրը` Ալինա Ելուգյանը, ինչպես նաեւ 52-ամյա օդաչու Անդրեյ Գոնչարենկոն: Ուղղաթիռն ուղեւորվում էր դեպի Սոչի:

Հետաքաննչկան վարչությունից հայտնել են, որ կատարվում են աղետի վայրի ուսումնասիրություն եւ հետաքննչական միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու համար: Օպերատիվ ծառայության աշխատակիցների տվյալներով` Սոչի-Գուլկեւիչի-Սոչի երթուղով թռչող ուղղաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքություն է եղել:

LifeNews-ը, սակայն, հիշեցնում է, որ 2011թվականին Սամվել Ելուգյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել: Անհայտ անձինք նռնակ էին տեղադրել նրա ավտոմեքենայում, եւ գործարարը երջանիկ պատահականությամբ էր միայն փրկվել:

krasnodar2

krasnodar3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս