Բաժիններ՝

Մարգահովիտ գյուղում «Օպել»-ն ամբողջությամբ այրվել է

Հունիսի 27-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1958 թ. ծնված Արայիկ Խ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգահովիտ գյուղի հարավային մասում, ճանապարհի փոսին հարվածելու հետևանքով առաջացած հրդեհից, ամբողջությամբ այրվել է:

Մեկնել է մարտական մեկ հաշվարկ:

Պատճառված վնասի չափը և հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:

Նյութերով զբաղվում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 ՀՀ Ոստիկանություն                         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30