Արտավազդին հիվանդանոցից տեղափոխել են նորից «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Արդյունքում Արտավազգ Գոհարյանը մահացել է:
Մամիկոնը եղել է հոգեկան հիվանդ, սակայն մինչ Ադրբեջանի տարածքում հայտնվելը ֆիզիկական ցավեր չի ունեցել: Ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան, լրատվության միջոցները շարունակում են հոգեկան հիվանդ, ծեր մարդուն ներկայացնել որպես դիվերսանտ:
Ժամը 02:00-ից 02:30-ի սահմաներում, գայլերը Նորաշեն գյուղի կենտրոնում գտնվող տներից մեկի գոմում ոչխարների սպանդ են կատարել:
Արարք, որ համազոր է դավաճանության:
Մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, 1982 թ. ծնված Ռուզան Ա.-ն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և խնդրել, որ ոստիկանության ծառայող մեկնի իրենց տուն:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Փառաբանելով ստալինյան վարչակարգում կարևոր դերակատարում ստանձնած գործչին՝ իսկ այդ նպատակին է ծառայելու տվյալ արձանի տեղադրումը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խայտառակվել տարբեր միջազգային ատյաններում։
Ես նույնիսկ մղձավանջային երազում չէի կարող պատկերացնել, որ անկախ Հայաստանում կարող է՝ այդպիսի հարց քննարկվի, էլ չեմ ասում՝ որոշում կայացվի:
«Ես այս պահին խոսում եմ այն ապացույցների մասին, որոնք ներկայացվեցին դատարան՝ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Այդ ապացույցներով ակնհայտ է, որ նշված մեղադրանքների մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ: Այստեղ սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ չի հայտնի՝ Գոռ Առաքելյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։
Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրվող Գոռ Առաքելյանի կալանքի միջնորդությունը:
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին:
Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք, ձախ գոտկատեղի փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գայանե Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Արցախ» պուրակում վայր ընկնելու հետևանքով:
Ծաղկաձորում ուսումնամարզական hավաքի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանը երեկ զարկերակային ճնշման տատանում և գլխապտույտ է ունեցել, իսկ այսօր առավոտյան տեղափոխվել է մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ:
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:
Վերնիսաժումի մոտ մայիսի 17-ին հինգ քաղաքացիների հրազենով վիրավորած Գոռ Առաքելյանին քիչ առաջ տեղափոխել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան։
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում, հնչած կրակոցների առիթով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում:
Մայիսի 21-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբ թաղամասի 1-ին փողոցի թիվ 29 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարը նշեց, որ մայիսի 15-ին ԱԺ կողմի ընդունված միջանկյալ օրենքով նախատեսվում է, որ այն աշխատողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են գրում, քանի դեռ չկա նոր փաթեթը: Ասատրյանը նշեց, որ ներկայումս ՊԵԿ-ի կողմից իրականացվում է էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված գործընթաց՝ քաղաքացիների կամաարտահայտնության իրավունքն իրացնելու հնարավորությունն ապահովելու համար: Ըստ նախարարի՝ առաջիկայում բոլոր մասնակիցների կարգավիճակը կհստակեցվի:
Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:
Ապրիլի 19-ին Վանաձորում կազմակերպված բարեգործական համերգի շրջանակներում հավաքված հասույթը հանդիսատեսի ծափողջույնների ներքո ուռուցքից տառապող 8-ամյա Էրիկ Գալստյանին հանձնելը ձևական բնույթ է կրել․ բարերար ներկայացած ոմն Արիկը բեմի վրա ցուցադրաբար հանձնել է ծրարը, իսկ կուլիսներում հետ վերցրել այն վանաձորցի փոքրիկից։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատարան չեն ներկայացել գործով երեք վկաներ:
Աայսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին, տեղափոխել են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` որոշելու համար վերջինիս նկատմամբ կիրառվող խափանման միջոցը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Եթե կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությունում, խնդրում եմ կատարել Ձեր ներդրումը, ինչպես նաև տարածել այս տեղեկատվությունը: