Դիլիջանում ՊՆ գլխավոր շտաբի խմբի պետը, շրջանցելով կովին, Mercedes-ով վթարի է ենթարկվել. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` հունիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ 51-ամյա Դավիթ Օթարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 92-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հարևանությամբ գտնվող սեփական տան բակում:
Վթարի հետևանքով վարորդ Դ. Օթարյանն ու նրա ուղևորուհին` Երևանի բնակիչ` 23-ամյա Տիգրանուհի Օթարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը եղել է փողոցով անցնող խոշոր եղջերավոր անասունը: Վարորդը, նկատելով կովին, փորձել է շրջանցել ու չի կարողացել կառավարել ավտոմեքենան, որից հետո տեղի է ունեցել վթարը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: