 
                        Դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք. Աբրահամյան
 
                                    Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բռնապետը, ով իր իշխանության ողջ շրջանը նշանավորեց արյամբ և հողի հանձնմամբ, երեկ խոսում էր նրա մասին, իր ընդդիմախոսները տխրում են, երբ սահմանին զինվոր չի զոհվում:
Արյան ծարավ իշխանությունը, ով երկրի ներսում իր հարցերը բռնությամբ ու կալանավորմամբ է լուծում, իսկ իր արտաքին քաղաքականության և պետական անվտանգության տապալման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, իր ռեժիմի բարոյական անկումը փորձում է այլոց վերագրել:
Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել, այդ դուք եք հայրենիքի համար պայքար մղողներին հերոսից սովորական աշխատակցի վերածել, ի վերջո դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից ու հայրենիքում ապրելուց, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք:
Հոգով, մարմնով, էությամբ կապիտուլյանտ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        