Հուլիսի 1-2-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունիսի 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, և հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով, իսկ հուլիսի 1-2-ին նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, և հուլիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն