ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով այս օրերին գտնվում է ԼՂՀ-ում, հայտնում է, որ պաշտպանության բանակի ձեռք բերած տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած հատվածում տվել է 34 զոհ, սակայն այդ երկրի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի օր նշում է 13 թիվը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:
«Ոչ մի զիջում էլ չի լինելու, քանի որ բոլորը տեսան` հայը մինչև վերջին շունչը կանգնած է` հանուն հայրենիքի և հանուն իր ընտանիքի»
Օգոստոսի 6-ին, ժամը 10.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատավածում (70-րդ կմ) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ գնդակոծությունը տեւել է ժամը 23-ից մինչեւ գիշերվա 2-ը: Գնդակները խոցել են այգեպարցիների տների պատերը, տանիքները:
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
«Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ։ Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի։ Ես իմ պատիժը տվել եմ։ Այդ մեքենան չկա։ Դա էլ պատժի մի ձև է»»:
Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:
Ուռեկի գյուղի լողափում Վրաստանի փրկարարները ծովից անվնաս դուրս են բերել ՀՀ քաղաքացիներ՝ 1993թ. ծնված Կ. Պ.-ին, 1995թ. ծնված Գ. և 1994թ. ծնված Ռ. Մ.-երին, ովքեր հեռացել էին ափից և չէին կարողացել ինքնուրույն հետ վերադառնալ:
Էլեկտրահարման եղանակով որսած 64 ձկները, ձկնորսական ցանցը, էլեկտրահարման հարմարանքը, 187 մ էլեկտրական հոսանքի մալուխն առգրավված են:
Օգոստոսի 5-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 26 տան հարևանությամբ իրականացվող շինարարության հետևանքով փլուզվել է թիվ 26 տան սանհանգույցի պատը:
Ռուսաստանում երկքաղաքացիության փաստը թաքցնելն արգելող օրենքը նշանակում է, որ Ռուսաստանում ապրող ու այնտեղի քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է ընդամենը տեղեկացնեն երկքաղաքացիություն ունենալու մասին եւ այլեւս որեւէ խոչընդոտի չեն հանդիպի:
Օգոստոսի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացուհի:
«Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի առջև սերունդներ պիտի խոնարհվեն», – ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Ելենա Հարությունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության պետի պաշտոնում շրջանառվում է նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածությունը:
Օգոստոսի 1-ից սահմանափակվել է «Սայտոտեկ» (Cytotec) դեղի ազատ վաճառքը դեղատներում։ Այն թեև նախատեսված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար, սակայն կանայք հաճախ օգտագործում են հղիությունն ընդհատելու նպատակով։
5-6-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:
Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Տիգրան Ո.-ին:
Հավաքներին մասնակցել ցանկացող բոլոր կամավորականները ցուցակագրվելու համար կարող են դիմել Մոսկովյան 5 հասցեում գտնվող միության գրասենյակ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով «Օրինաց Երկիր» կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը:
Հայաստանի բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 4.9 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 65 որոշում եւ հաշվարկվել է 62 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից Լյովա Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` իր տան տանիքում առանց իրացնելու նպատակի զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և վերամշակելու դեպքի առթիվ:
Օգոստոսի 5-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 4-րդ փողոցում՝ հոգեբուժարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: