
Էջմիածնում գիշերը այրել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները. shamshyan.com

Էջմիածնում այսօր` ապրիլի 24-ի առավոտյան, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էջմիածինցիները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները ծաղկեպսակներ տեղադրեցին Կոմիտասի արձանի մոտ եւ Մայր Տաճարի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկանում է Էջմիածնի քաղաքապետարանից: Ի դեպ, հուշարձանը կանգնեցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացումից 2 տարի առաջ։ Իսկ ապրիլի 23-ի ուշ երեկոյան Էջմիածնում անցկացվել է ավանդական ջահերով երթը, որի մասնակիցները վանկարկել են «Ճանաչում, հատուցում»։ Այրել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: