
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով որոշակի լարվածություն է եղել. ԳԱԼԱ

Ապրիլի 24-ի առավոտյան եւ ամբողջ գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հակառակորդն արձակել է ավելի քան 200 կրակոց:
Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով սահմանի երկայնքով հնչել են ինտենսիվ կրակոցներ: «Զոհեր, վիրավորներ չունենք»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պատասխան կրակ է արձակել:
«Պատասխանել ենք, իհարկե ոչ բոլոր կրակոցներին, ինչպես միշտ»,-ասել է ՊՆ մամուլի խոսնակը: Իրավիճակը, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հիմա սահմանին կայուն է, կրակոցները դադարել են: Դիվերսիոն ներթափանցման փորձ չի եղել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: