
Էդուարդո Էռնեկյան. Ապրիլի 24-ն ուղերձ է աշխարհին. News.am

Սփյուռքահայ հայտնի գործարար, Արգենտինայի ամենից ազդեցիկ մարդկանցից Էդուարդո Էռնեկյանն ապրիլի 23-ին Հայաստան է ժամանել: NEWS.am-ը ներկայացնում է գործարարի հետ փոքրիկ հարցազրույց:
– Պարոն Էռնեկյան, Ձեզ համար ի՞նչ է նշանակում ապրիլի 24-ը:
– Այն, ինչ բոլոր հայերի համար: Դա հիշատակի տուրք է այն բանի, ինչն այլեւս երբեք չպետք է կրկնվի: Դա նշանակում է՝ հիշել այն մասին, որ 100 տարվա ընթացքում հայերին այդպես էլ չհաջողվեց հանգիստ գտնել: Այդ օրը նաեւ նշանակում է, որ մարդկանց հետ չի կարելի վարվել այնպես, կարծես նրանք ինչ-որ իր են: Ապրիլի 24-ն ուղերձ է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Չէ՞ որ աշխարհում այսօր էլ նման իրավիճակներ կան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում