
Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավարը դիմել է հայ ժողովրդին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է հայ ժողովրդին.
«Ուղիղ 100 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, մեր եղբայրական ժողովրդի հետ պատահեց սարսափելի աղետ՝ Հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ մենք, ինչպես և եղբայրական հայ ժողովուրդը 100 տարի առաջ ենթարկվում է ազգային ու կրոնական հենքով հալածանքների: Մեզ նույնպես ձգտում են ոչնչացնել, արգելել մեր լեզուն, կոտրել մեր կամքը»:
Զախարչենկոն ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ վշտակցություն է հայտնել հայ ժողովրդին. «Մենք գլուխ ենք խոնարհում այդ աղետի բոլոր զոհերի հիշատակի առջև: Եղբայրական Հայաստանին և ԴԺՀ-ում ապրող բոլոր հայերին ցանկանում եմ խաղաղ երկինք, բարեկեցություն ու բարգավաճում»: