Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործում մեծ առաջընթաց է համարում օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից Աշոտ Սուքիասյանին երեկ Վրաստանից Հայաստան արտահանձնելու փաստը:
ԼՂՀ կառավարությունը հունիսի 19- ի նիստում հասատատեց պաշտոնական դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, որոնք սահմանվել են պետական հիմնարկների հետ համատեղ քննարկումների արդյունքում:
«Մեր քաղաքն առանց այն էլ շատ փոքր է ու 2 մասի է բաժանված, գետից այս կողմ էլ դպրոց մանկապարտեզ, մշակույթի տուն, պոլիկլինիկա կա, Սարահարթում էլ:Հավեսի համար ոտով կարելի ա գնալ, հիմի էլ 15 րոպե շուտ չենք դուրս գա, կես ժամ շուտ դուրս կգանք»:
Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին:
Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Սրանից մեկ օր առաջ էլ օրվա մեջ մի քանի հատ կրակեցին: Մի կրակոցը եկավ մեր հինգհարկանի շենքի տակ երեխեք էին խաղում, ընկավ ոտների առաջը: Տենց բան տեսած երեխան բա կարա՞ս ասես, որ առողջ ա ու երջանիկ»:
Դատարանում հրապարակվեց նաև վթարի օրը Վ. Պետրոսյանի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, որից հետո Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ դրանցով ապացուցվում է, որ ընթացքի ժամանակ Վարդան Պետրոսյանն օգտվել է հեռախոսակապից: «Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել»,- հայտարարեց Վ. Պետրոսյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1988 թվականին ծնված Արման Տիգրանյանն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ վարորդ՝ 1991 թվականին ծնված Էդգար Մինասյանը և ուղևոր՝ 1970 թվականին ծնված Մարինե Սեխլեյանը մեքենայից դուրս են բերվել հրշեջ-փրկարարների օգնությամբ:
«Հետքի» աղբյուրը տրամադրել է տեսանյութ, որում երևում է հունիսի 7-ին Զվարթնոցում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված: Աղբյուրը նշել է, որ խնջույքը շարունակվել է նաև հաջորդ օրը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ստորագրել, Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում Վաղարշակ Արամայիսի Մխիթարյանին նշանակվելու մասին:
«Այժմ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ միասին փորձում ենք պարզել, թե ինչն է հիմք հանդիսացել, որ ռուսական լրատվամիջոցները նման տեղեկատվություն տարածեն»:
Ըստ փորձագետի եզրակացության՝ Էդուարդ Հակոբյանի մահը վրա է հասել գլխուղեղի կեսակական կարևորագույն ֆունկցիաները սուր խանգարումից: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակման արդյունքում պարզ դարձավ, որ վնասված են երեխաների ներքին օրգանները, արյունազեղումներ կան գլխուղեղում, ուղեղիկում, վնասվածքները տեղակայված են գոտկատեից դեպի վեր հատվածում, ուստի և գազի սեղմման արդյունքում նման վնասվածքներ չէին կարող պատճառվել:
«Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների ձեռնարկած անվտանգության միջոցառումների շնորհիվ ճանապարհը երթևեկելի է:
Խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվեն արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ չեզոքացման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագիծը, ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հայեցակարգով նախատեսված հիմնական միջոցառումների ծրագրի, ինչպես նաեւ մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից:
Խոսելով Գառնի և Զվարթնոց տաճարների մոտ տեղի ունեցած խնջույքների մասին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մշակույթի նախարարի հետ լուրջ խոսակցություն է ունեցել՝ պահանջելով, որ քայլեր ձեռնարկվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն.
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ ռուսերենն ինֆորմացիայի ստացման գործիքներից մեկն է՝ հաշվի առնելով ռուսալեզու գրականության մեծ ծավալը գրեթե բոլոր մասնագիտական ոլորտներում։ «Կուսակցությունը կատարում է հսկայական ներդրում իր կադրային ռեսուրսի վրա՝ ձևավորելով օտար լեզուների իմացությամբ մրցունակ երիտասարդներ, ովքեր կկարողանան իրենց գիտելիքներն օգտագործել ի նպաստ պետության»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
«Կարմիր գծերի» խնդրին անդրադառնալով, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարևորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել:
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը չի կարողանում ոռոգման նպատակով օգտվել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարից: Ադրբեջանական զինուժը ջրամբարի ձախ ափից պարբերաբար գնդակոծում է Բերքաբերի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Բերքաբերը ոչ միայն ոռոգման ջուր չունի, այլեւ՝ խմելու ջուր:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հունիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1967 թ. ծնված Մանվել Գալստյանը, տեղում մահացել է:
Նախախորհրարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:
Երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը:
Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին: :
Հունիսի 20-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ուշի-Աշտարակ հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և կախվել ծառից, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգոնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 20-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող մթերային խանութում: