Բաժիններ՝

ՈՒԵՖԱ Կանանց ՉԼ. «Փյունիկ-աղջիկները» հաղթեց բուլղարական «Սոֆիային»

«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում հուլիսի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափեց բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով։ Մեր թիմի կազմում հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Վերոնիկա Ասատրյանը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս