Ակնկալվում է, որ Սիրիան սեպտեմբերին կանցկացնի իր առաջին խորհրդարանական ընտրությունները նոր վարչակազմի օրոք։ Այս մասին կիրակի օրը պետական SANA լրատվական գործակալությանը հայտնել է ընտրական գործընթացի ղեկավար Մոհամմեդ Թահան։
Դատարանի որոշմամբ հուլիսի 23-ին խուզարկություն է կատարվել 51-ամյա տղամարդու մոր տանը և կից օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կանեփի 572 բույս և չորացված ցողուններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի օրը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում թերսնման մակարդակը հասնում է «տագնապալի մակարդակի»՝ ընդգծելով, որ օգնության մատակարարումների «դիտավորյալ արգելափակումը» լիովին կանխարգելելի էր և բազմաթիվ կյանքեր արժեցավ, հայտնում է AFP-ն։
Թաիլանդը հրետանային կրակի հետևանքով սպանել է Կամբոջայի Թագավորական բանակի 7-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Դուանգ Սոմնիանգին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել հետիոտնին, այնուհետև ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են հետիոտնի մահը։
Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ընդլայնել ամերիկյան ընկերությունների մուտքը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը պատմաբան Միհրան Հակոբյանն ու քաղաքագետ Արմեն Մինասյանն են։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի հասցրած ծանր տնտեսական հարվածներին զուգահեռ, արհեստածին Ադրբեջանից դեպի Եվրոպա արտահանվող նավթի հետ լրջագույն խնդիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև վարկանիշային նկատելի խնդիրներ է ստեղծել եվրոպական ծրագրերում այլընտրանքային էներգետիկ մատակարար դիտարկվող Բաքվի բռնապետի համար։
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պայմանավորվել են առևտրային գործարքի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Sky News-ը։
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
Հիշեցնենք, որ Թրամփը Շոտլանդիայում է ընտանեկան այցով։ Նա հիմնականում գոլֆ է խաղում իր ընտանիքին պատկանող տարածքում։
Հորդանանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Հորդանանի Թագավորական ռազմաօդային ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ մասնակցում են Գազա «25 տոննա պարենային օգնություն և առաջին անհրաժեշտության պարագաներ» հասցնելու գործողությանը, հայտնում է BBC News-ը։
«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել՝ ««Լաբուբու»-ի բժիշկներ», որոնք վերանորոգում են այդ տիկնիկները, երբ դրանք վնասվում են: South China Morning Post-ի տվյալներով՝ վերանորոգման արժեքը կազմում է խաղալիքի գնի 10%-ը. սովորական, ոչ կոլեկցիոն Լաբուբուն Չինաստանում միջինում արժե 14 դոլար:
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Շիվե» ռեստորանի հարևանությամբ, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Բաբկեն Ա․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Սուսերամարտիկ Յանա Եգորյանը նվաճեց ոսկե մեդալ՝ Թբիլիսիում ընթացող սուսերամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Այս իշխանությանը ժողովուրդը չի հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անձնականացված է, և տեսանելի է, որ այն առաջնորդվում է իր անձնական շահերով։ Ժողովուրդը, մարդը նրան չեն հետաքրքրում։ Ինչ մտածում է, ինչ խելքին փչում է, որ րոպեին ինչ ուզում է՝ անում է, և իրեն ամբողջությամբ դուրս է դրել օրենքից։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կոչ է արել ՄԱԿ-ին դադարեցնել իր կառավարությանը Գազայի հումանիտար իրավիճակի համար մեղադրելը, այն բանից հետո, երբ զինվորականները բացել են անվտանգ երթուղիներ, հայտնում է AFP-ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Այսօր ամենքս գլխահակ ու մտահոգ, հայաթափված Արցախով, ավերված սրբություններով կանգնած ենք կործանարար ցնցումների ու արհավիրքների առջև: Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են դեպի մահաբեր խավարը, ապօրինություններ կատարում մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևորականների նկատմամբ, թշնամանք ու ատելություն սերմանում, բռնության կոչեր անում: Այս հարձակումների հորձանուտում են հայտնվել մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ սրբազանները, ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը և մի շարք նվիրյալ հայորդիներ:
Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով վեց նոր մահվան դեպք, այդ թվում՝ երկու երեխայի:
Նաիրյան երկաթե վրեժի գաղափարը, բնականաբար, նպատակայնորեն անտեսվում է «կրթողների», գրականագետների և «գրականագետների» կողմից, քանի որ չի բխում «Խաղաղության դարաշրջանի» տրամաբանությունից։
Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա։ Ուկրաինան Բրյուսելին է փոխանցել իր առաջարկները, հայտարարել է պատժամիջոցների հարցերով լիազոր Վլադիսլավ Վլասյուկը, հայտնում է РБК-Украина-ն։
Սուրբ Պատարագի ընթացքում տոնի խորհրդի վերաբերյալ քարոզեց պատարագիչ Արշակ արքեպիսկոպոսը։
Այսօր՝ հուլիսի 27-ին Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին , ապրում էր Ազատավանում: Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» էջը:
Հուլիսի 27-ին, ժամը 15:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափերից մեկում քաղաքացին ռետինե նավակով չի կարողանում մոտենալ ափին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները […]
Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեիին։
Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրան «որքան հնարավոր է շուտ օգնություն ցուցաբերել Գազայում սովյալ քաղաքացիական անձանց», հաղորդում է AFP-ն։
1400 հայկական բեռնատարներ են սպասում Վերին Լարսի անցակետում։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։