«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք»:
Հուլիսի 23-ին, ժամը 23.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Էս պահին թունելը բաց է, փակվել էր պրոֆիլակտիկ աշխատանքների համար: Հնարավոր է՝ խողովակներ հեռացվել են, հետևեք մեր նախարարության կայքին»,- ասաց նա:
Արցախի Քաշաթաղի շրջանում հուլիսի 22-ին վիրավորված և հիվանդանոց տեղափոխված անձանց առաջողական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին 168.am-ին տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը գտնվում է հիվանդասենյակում, մյուս երկու վիրավորները՝ վերակենդանացման բաժանմունքում:
Թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանն ու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Հրայր Հակոբյանն այսօրվա ասուլիսում խոսեցին արևայրուքի և դրա հետևանքների մասին: Նրանց փոխանցմամբ՝ տարածված կարծիք կա, թե արևայրուքը լավ բան է, և մարդիկ հատուկ գնում են լողափ, որ արևայրուք ստանան: Բժշկության տեսանկյունից, սակայն, մասնագետների խոսքով՝ արևայրուքը լավ բան չէ: Մաշկը ավելորդ ճառագայթներ և որոշ չափով այրվածք ստանալուց հետո կորցնում է խոնավությունը, դիմադրողական հատկությունները և այդ ֆոնի վրա կարող են ի հայտ գալ մաշկային հիվանդություններ:
Կառավարությունը 5 մլն դրամ է տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի թ.27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետև այսօր, թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը:
Լևոն Հայրապետյանը հուլիսի 24-ի դրությամբ շարունակում է մնալ մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի երորրդ հարկում գտնվող բուժմասում:
«Նախաքննություն է ընթանում, ես իրավունք չունեմ նախաքնությանը միջամտելու: Քաղաքական գործիչները կարող են իրենց թույլ տալ նման բան անելու, ես կառավարության անդամ եմ, ինձ չեմ կարող նման շռայլություն թույլ տալ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Հույսս դրել եմ նախագահի վրա, տեսնենք՝ ինչ կանի: Ամեն կերպ ուժ են գործադրում, որ սենց ցուցմունք տա իմ երեխան: Իմ երեխան ցուցմունք տվող չէ, Յուվեցի Կարոն թող լավ իմանա ու մոռանա իմ երեխու մասին: Էս ի՞նչ ծուղակ մենք ընկանք»:
«Ձեզ ո՞վ է թույլ տվել էս աղանդավորական գրականությունը քարոզել, տարածել, գովազդել օրը ցերեկով, ինչ թույլտվությամբ, հարցնում եմ վահանակի առջև կանգնած տղամարդուն ու նկատում…
Հալեպի թեժ մարտերի ընթացքում հալեպաբնակ Շանթ Հովհաննիսյանն իր կնոջ ու երեխայի հետ մեկնել է Քեսաբ, որն այդ ժամանակ ավելի ապահով էր համարվում:
Մենք հարցումներ ենք ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
«Ես կապ ունեմ, կարող է մեկ էլ հարցնեք որտե՞ղ է գտնվում: Եկեք չմանրամասնենք, հանդիպել եմ… ուրիշ, որտեղ եմ հանդիպել, ոնց եմ հանդիպել թե ինչով եմ գնացել…»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը աշխատանքի չի գալիս ժամանակավորապես եւ այս ընթացքում նրա պարտականությունները կատարելու է վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը:
Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ևս ԵԿՄ անդամ է, որտեղից էլ ինքն ու որդին բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ:
Սա ավելի լավ Երեւանի գաղափարախոսությանը համահո՞ւնչ է»,- հարցրել է մեր թղթակիցը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Փոխքաղաքապետը, նախ, աշխատակազմից ճշտել է, թե ինչ գործ ունի տաղավարն այդ հրապարակում:
Հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել:
Հուլիսի 24-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում՝ կահույքի նախկին արտադրամասում:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Կալի հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով խոտ տեղափոխելիս` բարձված խոտի դեզը քանդվելու և վրայից ընկնելու հետևանքով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օպերատիվ քննչական խումբը գյուղի կիսակառույց շենքերի մոտ հայտնաբերել է Կապան քաղաքի բնակիչ 28-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին, գլխի և մարմնի մասում վնասվածքներ ստացած:
Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 ավտոմեքենա:
Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակը 7-րդ հարկից պոկվել, ընկել է և արգելափակվել 2-րդ հարկում, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արամուսցիները նշում են, որ երբ գնում են դաշտ՝ գործ անելու, երեխաներին էլ են տանում իրենց հետ. «Տեղ չունենք ուղարկելու, դաշտ ենք տանում հետներս: Մանկապարտեզ որ լիներ, շատ լավ կլիներ: Համ էլ տանը փակված երեխան ոչինչ չի սովորում, իսկ մանկապարտեզում տարբեր երեխաների հետ կշփվի, մի բան կսովորի»:
Ոստիկանները հայտնաբերեցին տեսախցիկի արձանագրած կողոպուտ կատարողին:
Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` նա պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին` տարբեր խցերի տարբեր դատապարտյալների տեղափոխել այլ խցեր:
Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու նորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը :
Ա. Յանչուկը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հուլիսի 10-ից գտնվում է արձակուրդում՝ դա հերթական արձակուրդն է, ու այդ ընթացքում իրենք չեն հանդիպել: Սարգիս Մովսիսյանն ասաց, որ Արցախ կատարած այցը աշխատանքային չէր: