Բաժիններ՝

Ուկրաինան պատրաստվում է ՌԴ-Ադրբեջանի տարաձայնություններն օգտագործել՝ ազգային հողի վրա ատելnւթյnւն և թշնամшնք սերմանելու համար. Զախարովա

Ուկրաինան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք սերմանելու համար. նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պլանավորում է հավաքագրել պատերազմից հետո ՌԴ-ից հեռացած անձանց, որպեսզի նրանք դիվերսիաներ իրականացնեն Ադրբեջանի և ադրբեջանցիների օբյեկտների դեմ՝ իբր Ռուսաստանի անունից։

Զախարովան ընդգծել է, որ Կիևի նպատակն է սա ներկայացնել որպես «ռուսական ագրեսիա» և նման կեղծիքներ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031