Yandex Armenia-ի գործարքների ծավալը 2024 թ. կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 1,1%-ը

Yandex Armenia-ի գործարքների ծավալը 2024 թ. կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 1,1%-ը. այս մասին Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: 2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։  Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։

«2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1 տոկոսին։ Նման արդյունքը հնարավոր է դարձել մեր պրոդուկտների որակի շարունակական բարելավման, ինչպես նաև գործընկերների և օգտատերերի թվի աճի շնորհիվ: Այսօր մեր էկոհամակարգում ավելի քան 10 ծառայություն կա, որոնցից օգտվում է երկրի յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը։

Կարդացեք նաև

Ավելի քան 120 հազար մարդ եկամուտ է ստանում Yandex Armenia-ի քաղաքային ծառայությունների շնորհիվ․ դա երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել թվային ենթակառուցվածքի զարգացման գործում և Հայաստանում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, որպեսզի հայ օգտատերերի համար ապահովենք ծառայությունների էլ ավելի բարձր մակարդակ»,- նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Yandex Armenia-ն ներկայացված է այնպիսի ծառայություններով, ինչպիսիք են տաքսիների առցանց պատվերը, առաքումն ու սնունդը, գեոսերվիսները, ժամանցային ծառայությունները, ինչպես նաև կրթական նախագծերը:

Ընկերությունը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, ինչն ուղղված է օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս