
«Օրենքով գողերը»՝ մեկը մյուսի դեմ

Ինչպես գրում է «Росбалт»-ը, օրերս երկու «օրենքով գողեր»՝ Յուրի Պիչուգինը (Պիչուգա) և Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես) ընկերների նեղ շրջանակում հայտարարել են, որ Տիմոխա մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյի գնդակահարությունը Անդրեյ Գոլուբևի սպանության վրեժն էր։ Քրեական հեղինակություն Գոլուբևը (Սկիֆ) սպանվել է 2009 թվականին։
Որոշ լուրերի համաձայն՝ այս զույգի հաջորդ զոհը Կոստիլ մականունով Կոնստանտին Բորիսովն է։ Նրա նկատմամբ արդեն որոշ տհաճ խոսակցություններ են պտտվում։
Թեպետ չար լեզուներն ասում են, որ Պիչուգան և Վոսկրեսը նման քայլերով պարզապես փորձում են հետաձգել իրենց սպասվող դաժան ճակատագիրը։