Բաժիններ՝

Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի հասցեին հնչած Թրամփի սպառնալիքները

Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում իմունիտետ է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի սպառնալիքները նոր սահմանափակող միջոցառումներ մտցնելու վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բավականին երկար ժամանակ ապրում ենք հսկայական թվով պատժամիջոցների ներքո։ Մեր տնտեսությունը գործում է հսկայական թվով սահմանափակումների ներքո։ Հետևաբար, իհարկե, մենք արդեն որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել այս առումով», – ասել է նա՝ պատասխանելով նոր սահմանափակումների ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կրճատում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ խաղաղություն հաստատելու համար տրված ժամանակը մինչև 10 օր։ Նա նաև սպառնացել է սահմանել մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031