Ոստիկաններն ու փրկարարները Երևան-ՀԷԿ 1 ջրամբարում հայտնաբերել են տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 25-ին, ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան ՀԷԿ 1-ի ջրամբարում տղամարդու դի է հայտնաբերվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին նկատել են ՀԷԿ-ի աշխատակիցները, ովքեր և ահազանգել են համապատասխան կառույցներին: Դին, սակայն, հայտնաբերվել է Մաշտոցի վարչական տարածքում:
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետը հանձնարարականներ տվեց օպերատիվ խմբերին, որպեսզի վերջիններս կապնվեն հանրապետության բոլոր բաժինների հետ՝ պարզելու համար՝ անհայտ կորածներ ունեն, թե ոչ, ինչը կհեշտացնի դիակի ինքնությունն օպերատիվորեն պարզելը: Սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն դատաբժիշկը և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Մանրամասներն՝ այստեղ