Բաժիններ՝

Yandex Armenia. ընկերության քաղաքային ծառայությունների շնորհիվ եկամուտ է ստանում Հայաստանի 120 հազար բնակիչ

Վերջին 12 ամսվա տվյալներով՝ Yandex Armeniа-ի քաղաքային ծառայությունների օգտատերերի պատվերները կատարել է ավելի քան 120 հազար վարորդ և առաքիչ, ինչը երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է: Այս մասին պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը Sevan Startup Summit-ի շրջանակում տեղի ունեցած ռազմավարական սեսիայի ընթացքում։

Ընկերությունում նաև նշել են, որ վարորդների 40%-ի և առաքիչների 20%-ի համար Yandex Go-ի միջոցով պատվերների կատարումը ապրուստի հիմնական միջոց է:

2024 թ․ սեպտեմբերի 1-ից Yandex Armenia-ն պահում և բյուջե է փոխանցում Yandex Go ծառայության միջոցով փոխադրման ծառայություններ մատուցող վարորդների արտոնագրի պետական տուրքը։ Սա նշանակում է, որ վարորդները ստիպված չեն ինքնուրույն հաշվարկել և փոխանցել արտոնագրի համար սահմանված պետական տուրքը․ դա տեղի է ունենում ավտոմատ կերպով։  2024 թ․ սեպտեմբերից մինչև 2025 թ․ հունիս ընկերությունը երկրի բյուջե է փոխանցել ավելի քան 2,2 մլրդ դրամ՝ որպես 79 000 վարորդների պետական տուրք։

Yandex Armenia-ն ներկայացված է այնպիսի ծառայություններով, ինչպիսիք են տաքսիների առցանց պատվերը, առաքումն ու սնունդը, գեոսերվիսները, ժամանցային ծառայությունները, ինչպես նաև կրթական նախագծերը: Ընկերությունը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, ինչն ուղղված է օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը:

Կարդացեք նաև

Yandex Armenia-ի ռազմավարական սեսիան տեղի է ունեցել Sevan Startup Summit-ի շրջանակում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ միավորելով պետական սեկտորի առաջնորդներին, թվային տեխնոլոգիաների ոլորտի նորարարներին՝ ուսումնասիրելու տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման գործում: Yandex Armenia-ի ներկայացուցիչները պատմել են այն տեխնոլոգիաների մասին, որոնք կարող են նպաստել Հայաստանի թվային առաջընթացին և սոցիալ-տնտեսական աճին՝ արհեստական բանականությունից և ամպային լուծումներից մինչև պետական ծառայությունների թվայնացում:

Միջոցառմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ նախագահը, Գեղարքունիքի մարզպետը, վարչապետի աշխատակազմի, փոխվարչապետի գրասենյակի, ինչպես նաև 10-ից ավելի նախարարությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս