Բաժիններ՝

Ցունամիի ալիքները հասել են Կալիֆոռնիայի ափեր

Կամչատկայում երկրաշարժից հետո ցունամիի ալիքները հասել են ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի ափերին։

The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Կալիֆոռնիայի հյուսիսային Քրեսենթ Սիթիում միացել են ցունամիի նախազգուշացման շչակները։Մարդկանց նախազգուշացրել են հեռու մնալ ծովափից։ 

Ցունամիի նախազգուշացում է տրվել նաև Հավայիում, Օրեգոնի և Վաշինգտոնի նահանգներում։ Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Պապուա Նոր Գվինեայում, Սողոմոնյան կղզիներում, Վանուատուում ևս ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ևս սպասում են ցունամիի ալիքների։

Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերին՝ Խաղաղ օվկիանոսում, տեղի է ունեցել 8,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այն եղել է 1952 թվականից ի վեր ամենաուժեղը։ Ցնցումները զգացվել են տասնյակ բնակավայրերում։ Այնուհետև Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկով ցունամիի ալիքներ են անցել։ Տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031