«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.16-ին քաղաքացի Բաբայանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենան կողարջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի 77ZQ717 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդ Ք. Ա.-ը (1976թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Հիվանդներին ուղեգրով Կապան են տեղափոխում, քանի որ Քաջարանի բժշկական կենտրոնում կա ընդամենը մեկ հիվանդասենյակ ՝ 3 հոգու համար։ Վարակի տարածման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել։
Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են շուրջ 570 000 եվրոյին համարժեք դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բռնաբարության, առևանգման և այլ արարքների մեջ մեղադրվող ոստիկան Է. Վարագյանի գործով դատական նիստը: Դատարանը դեռևս չէր ստացել Է. Վարագյանի ընկերուհու հեռախոսազանգերի վերծանումները. դատարանն այդ կեր փորձում է ստուգել ամբաստանյալի ընկերուհու ցուցմունքների հավաստիությունը:
Նեղոցի դպրոցում անցնող ուսումնական տարում վերջին զանգի արարողություն չի եղել:
12-ամյա հանրակրթության համակարգի անցումը կրթական ոլորտի բարեփոխումների նախաձեռնություններից էր: 2009-2010 ուստարվանից ներդրվեց եռամյա ավագ դպրոցը:
Մասնագիտությամբ շինարար Տարիել Սարգսյանն արդեն 10 տարի է՝ տարվա մեծ մասն անցկացնում է Թումանյան քաղաքում:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.15-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 81 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սոնյա Ս.-ին:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել ձորը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառով հանդես է եկել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Գևորգայնը. վերջինս դատարանին միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման. գործով մյուս ամբաստանյալներին մեղադրողը միջնորդեց դատապարտել տարբեր ժամկետներով ազատազրկման. միայն ամբաստանյալ Միսակ Առաքելյանին դատախազը միջնորդեց տուգանել 50 հազար դրամի չափով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ֆինանսական բուրգի գործով դատական նիստը, որի ընթացքում հարացաքննվեց այս գործով տուժողներից մեկը: Նա դատարանում հայտնեց, որ գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ճանաչում է 90-ական թվականների սկզբից, նրա հետ ունեցել է ջերմ հարաբերություններ, հետագայում ամբաստանյալը դարձել է իր պսակադրության կնքահայրը:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենից ստացած վիրավորումից մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր, զորակոչվել էր նախորդ տարվա հունիսին։
Մարտական հենակետի գետնատնակի դիմաց զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով դատապարտվել է երկու ժամկետային զինծառայող:
Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը: Եվ ահա հերթական նորամուծությունը՝ ճանապարհային ոստիկանությունը վերազինվեց նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2103», «Օպել» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 06.10-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ռեստորանային համալիրին հարակից կամրջի հենասյանը:
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 4-ին եղբոր անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում է տվել, և Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նախկին տնօրենի` առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելուց հետո փոխտնօրեն Հերմինե Դավթյանը ԿԳ նախարարի հրամանով ստանձնեց տնօրենի պարտականությունները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն։
Շաբաթ օրը երեկոյան հերթական միջադեպն է գրանցվել երևանյան գիշերային ակումբներից մեկում, այս անգամ` «Սկարլետ»-ում:
ՀՀ կառավարությունն Ազգային Ժողովի այսօր սկսված նստաշրջանին հրատապ ձևով ներկայացրել է «Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ինչը հարուցել է ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչը կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
«Քանի որ նրանք, կարելի է ասել, օրեցօր իրենց հզորությունները մեծացնում են, արդեն Որոտանի ջուրն իրենց այլևս չի բավարարում, նրանք գետի առջև կառուցված ջրամբարն ուզում են օգտագործել որպես ջրային աղբյուր՝ ծրագիրն ընդլայնելու համար: Իրենք ուզում են ավելի մեծ քանակությամբ հանքաքար մշակել, հետևաբար ավելի շատ ջուր է պետք: Ըստ ինձ հասած տեղեկությունների` յուրաքանչյուր 1 խ/մ ջրի համար վճարում են 0,5 դրամ: Կա տեսակետ, որ դա էլ չի վճարվում»:
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր, իրենց օրինական շահերից ելնելով, փորձում էին իրենց իրավունքներն ու գաղափարը տեղ հասցնել: Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրին որպես խուլիգաններ և այսօր էլ արդեն տեսաք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց: Նույնիսկ անչափահաս երեխայի մասով՝ Շանթի որդու հետ կապված… Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել՝ նրա մասով ազատազրկման միջնորդություն ներկայացնել դատարան, երբ երեխայի 15 տարին նոր էր լրացել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: