
ՃՈ-ն վերազինվել է նոր սարքավորումներով

Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը: Եվ ահա հերթական նորամուծությունը՝ ճանապարհային ոստիկանությունը վերազինվեց նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը: Սարքերը ազգային-չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ: Մնում է հուսալ, որ այս նոր սարքավորումները սթափության կոչ կլինեն կարգազանց վարորդների համար… Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: