Փոքրիկ խմբակի չստացված ֆյուռեռիկը նոր կարգախոսների փնտրտուքի մեջ է. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. ««Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի հանրապետությունը»… Սա գոռալով, Նիկոլը պատասխան է ակնկալելու 3 անգամյա «կեցցե» վանկարկումը:

Դա շատ վատ կատարեց իր համագումարի ժամանակ դահլիճում նստած անտաղանդ թիմակիցների օգնությամբ, դա նաև փորձարկեց Արմավիրում, բայց 3 փորձից ոչ մեկն էլ այդպես էլ չհնչեց այնպես, ինչպես նա էր իր գլխի մեջ պատկերացրել:

Իսկ իր գլխում անդադար պտտվում է մի պատկեր, որտեղ Ադոլֆ Հիտլերը ամբիոնին է կանգնած, բարձրախոսներից հնչում է «Heil Hitler!», որին ի պատասխան ամբոխը 3 անգամ գոռում է «Heil! Heil! Heil!»:

Փոքրիկ խմբակի չստացված ֆյուռեռիկը նոր կարգախոսների փնտրտուքի մեջ է և անդադար շեշտելով ժողովրդի ուրախության մասին՝ դրանով ուղղակի փորձում է քողարկել, լղոզել իր համար Եռաբլուրի փակված էջը:

Նա հերթական անգամ ժողովրդին փորձում է հանցակից դարձնել իր հակահայկական թեզերի իրագործմանը, իսկ դրա համար եթե պետք է ամեն օր երկրի հրապարակներում Ֆեստիվառ լինի, ապա արտաքին պարտքի ջանը սաղ լինի: Տո թեկուզ 50 միլիարդ դոլարի հասնի, միայն թե գոնե մեկ անգամ հանդիսատեսից հստակ լսի 3 անգամյա «կեցցե՜»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930