
Ադրբեջանական տարածքում հայտնված Սարգիս Անանյանի քրոջ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. «Փաստինֆո»

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 4-ին եղբոր անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում է տվել, և Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:
Կայքի հետ զրույցում ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանն էլ ասաց, որ Սարգիս Անանյանի հետ ԿԽՄԿ-ն դեռևս տեսակցություն չի ունեցել և նոր տեղեկություններ էլ չկան:
Մանրամասներն՝ այստեղ