 
                        Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Օսիա
 
                                    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն։
Ըստ ԴԱՀԿ մամուլի ծառայության՝ Միհրան Պողոսյանն այնտեղ կմասնակցի «Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն» թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովին:
Միջոցառումը կանցկացվի քաղաք Վլադիկավկազում՝ սեպտեմբերի 9–11-ը, այն հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի և Եկատերինբուրգի համաժողովներին, որոնք առանձնացել են իրենց արդյունավետությամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        