
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 23-26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 23-25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։