
Ավագ դպրոցների ցանցը վերանայման կարիք ունի (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. 12-ամյա հանրակրթության համակարգի անցումը կրթական ոլորտի բարեփոխումների նախաձեռնություններից էր: 2009-2010 ուստարվանից ներդրվեց եռամյա ավագ դպրոցը: Ծրագիրն ուղղված էր հանրակրթության 3-րդ աստիճանում՝ ավագ դպրոցում, կրթական որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը:
Գյումրիում 10 միջնակարգ դպրոց վերակազմակերպվեց ավագ դպրոցի, բուհերին կից ևս ստեղծվեցին ավագ դպրոցներ: Այսօր ավագ դպրոցները Գյումրիում շատ են, իսկ դպրոցականների թիվը նվազում է: