Բաժիններ՝

Սկանդալ կրթօջախում. 139-րդ դպրոցի ուսուցիչները դասարան չեն մտել (տեսանյութ). armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. 139-րդ դպրոցում ուսուցիչների գործադուլ է: Միայն դասղեկներն են հսկում լսարանների առաջ: Նախկին տնօրենի` առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելուց հետո փոխտնօրեն Հերմինե Դավթյանը ԿԳ նախարարի հրամանով ստանձնեց տնօրենի պարտականությունները: Մինչև կկայանար նոր տնօրենի մրցույթը: Բայց անցած շաբաթ նախարարի մեկ այլ հրամանով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կլարա Ջհանգիրյանը: Նրա անունն ուսուցիչներին ոչինչ չէր ասում, փոխարենը` ազգանունն էր ասում: Նրա անձի դեմ ուսուցիչները ոչինչ չունեն: Միայն նախարարություն էին գնացել խնդրելով, որ փոխտնօրենը պաշտոնավարի մինչև տնօրենի մրցույթը:Ըմդդիմադիր գործիչ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է: Նրա անձի դեմ ուսուցիչները ոչինչ չունեն: Միայն նախարարություն էին գնացել` խնդրելով, որ փոխտնօրենը պաշտոնավարի մինչև տնօրենի մրցույթը:

Տնօրենի երիտասարդ պաշտոնակատարը խոստացել է վերադաստիարակել երեսուն և ավելի տարիների փորձ ունեցող ուսուցիչներին: Ինքը` Կլարա Ջհանգիրյանն իր ու ստեղծված կոնֆլիկտի մասին ոչինչ չի ուզում ասել: Փողոցից չի եկել: Այսքանը: Իր պարտականություններն էլ ստանձնել է ԿԳ նախարարի հրամանով:

 

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930