Բաժիններ՝

Կատարված դեպքի մասին ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են հաղորդում ընդունել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեծամոր քաղաքի բնակչուհի Վիոլետա Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին ընկերը` Կարեն Ք.-ն, 2014թ. օգոստոսի 11-ին կոտրել է իր ավտոմեքենայի դիմապակին, այնուհետև բռնելով մեքենայի ղեկը` խոչընդոտել է ավտոմեքենայի կառավարմանը, որի հետևանքով այն վթարի է ենթարկվել:

Կատարվածի մասին նույն օրը Վիոլետա Հ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները նախ՝ համոզել են հաղորդում չտալ, ապա` երբ Վիոլետա Հ.-ն պնդել է, հրաժարվել են հաղորդումն ընդունելուց:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն       

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս