Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նանսենի փողոցի 12 հասցեի մոտ զենք է թողնում:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:
«Երկրապահը արյան վրա ստեղծված հավերժ կառույց է, այստեղ ապահարզան չի կարող լինել. ուր էլ գնան՝ շրջագայելու են ու նորից տուն են գալու: Հավաստիացնում եմ ձեզ՝ ինչ էլ ստեղծվի, ժամանակավոր է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ, «Նաիրի» տ/բ նախագահ, գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը:
Նրանք «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-յի հետ համատեղ մինչև հոկտեմբերի 24-ը ժամանակ տվեցին. եթե մինչ այդ այս բիզնեսը չպետականացվի, ապա կսկսեն միաժամանակ բոլոր տեսախցիկները պոկել, վնասել, գործադուլ հայտարարել և այլ գործողությունների դիմել, այսինքն՝ քաղաքացիական անհնազանդությամբ են սպառնում. «Մեր կոչն ուղղված է պետությանը. կա՛մ թող պետությունը լինի, կա՛մ «Սեքյուրիթի դրիմը»: Եթե պետությունն ի վիճակի չէ, ապա թող պետավտոտեսուչներին արանքից հանեն, թողնեն նրանք մնան, իսկ եթե ի վիճակի է, ուրեմն թող համակարգը պետականացնեն: Երկուսով միաժամանակ ժողովրդին թալանեցին»:
Այսօր «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ:
«Կարող եմ և բացասական, և դրական կողմներն ասել, բայց ասեմ, որ դա Ոստիկանության համար հրաշալի վիճակ է, որպեսզի Ոստիկանությունը ձերբազատվի քննություն, նախաքննություն, այդ ընթացքի կոնֆլիկտներից, որովհետև շատ ժամանակ շատ թերություններ, որ տեղի են ունենում, որ ասում են՝ նստած տեղդ դա կպնում է քեզ»:
Ես չեմ նշանակել: Դա ուսանողներն են որոշում, թե իրենց հարցերով ով լինի ուսխորհրդի նախագահը, ով՝ պրոռեկտորը: Էնպես որ՝ դա մենակ ռեկտորի խնդիրը չէ: Իսկ Սևակ Խաչատրյանի մասին ես նրա աշխատանքային գործունեությունից հետո կասեմ նշանակումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Ես կարծում եմ, որ մարդուն պետք է գնահատել կատարած աշխատանքով, ոչ թե մեկ անգամ տեղի ունեցած միջադեպով:
Թիվ N զորամասի հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով:
«Եթե մարդ շտկվող է, կշտկվի՝ մի օրում, մի ժամում, մի ամսում, մի տարում: Եթե մարդ շտկվող չի, չի շտկվի 10 տարում, 20 տարում: Այնպես որ՝ ես այդ պատիժներին մի քիչ փիլիոսոփայորեն եմ մոտենում, կարծում եմ, որ այդպես չի լինի»,- ասում է նա:
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցութունը նոր մեքենա կունենա: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Բարև Երևան»-ին տրամադրվել էր «պայթած», հնամաշ 31-10 մակնիշի մեքենա: «
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի զավակները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում են այդ երկրի իշխանությունների խողմից իրենց հոր նկատմամբ թույլ տված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 5 խախտում:
«Նա տասը տարուց ավելի ապրում է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Ինքը շատ դաստիարակված, ադեկվատ անձնավորություն է, և ագրեսիվ վարք ցուցաբերելու, ինչ-որ մեկին վնասելու բացարձակ մտադրություն չի ունեցել, ինչը վկայում է իր չփախնելը»:
Հրմշտոցների ու բղավոցների հետ մեկտեղ այս մարդիկ շեշտում էին, որ Լաչինի միջանցքի գերբեռնվածության պատճառով ստիպված են եղել երկար սպասել փրկարարական վարչության աշխատակիցներին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ, Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 56-ամյա Լանգե Ֆրանկը և Nissan-ի վարորդ, 30-ամյա Գրիգոր Միրզախանյանը, նրա ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 35-ամյա Նանա Տարտարաշվիլին և 43-ամյա Թամարա Իլյինիչևնան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
«Չեմ ասում, որ որդուս վիճակը լրիվ կայունացավ, բայց այդ դեղն օգտագործելուց հետո բավականին դրական փոփոխություն եղավ, բայց այս երկու տարի է` մեզ կարծես քյանդրբազի տեղ են դրել, վազեցնում են այստեղից՝ այնտեղ. մի օր գնում ենք նախարարություն, հինգ օր` նախագահի մոտ, բայց ոչ մի բան էլ դուրս չի գալիս: Վիրավորական էլ է, էլի, ոնց որ ձեռ առնեն: Այդ գումարի տարբերությունն ինչքա՞ն է, որ մի դեղ էլ նորմալ չեն տալիս: Բոլոր խնայողությունները նախարարի գրպանն են…»:
Նա ասել է, որ այն ծաղրի է ենթարկելու մեր քաղաքական գործիչներից շատերին: «Ներկայացվելու է, թե ինչ են հանել մեր ժողովրդի գլխին եւ հետո, որպես պատասխան 2 փոքրիկ չարաճճի դերասաններ ինչ են հանում նրանց գլխին»:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը, որոնց օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.15-ին, թիվ 2 բուժմիավորումից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի զույգ ոսկրերի ստորին, երրորդի՝ փակ կոտրվածք, տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ավետիք Թ.-ն:
««Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն էլ ասել է, որ կցանկանար ժամանել Հայաստան, բայց գերծանրաբեռնված է, որովհետև ի թիվս այլ բաների, սկսել է գիրք գրել Հայաստանի ու երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարի ու ներուժի մասին: Սա վկայությունն է նրա, որ մրցանակն աշխատում է այն տրամաբանության մեջ, ինչի համար այն ստեղծվել է»:
Դատապարտյալն իր «դրսի» ընկերների աջակցությամբ ՔԿՀ է բերել մի քանի միլիոն դրամ ընդհանուր արժեք ունեցող բջջային հեռախոսներ և բաժանել դատապարտյալներին։ Սակայն, չհասցնելով գումարները ստանալ և ոչ մեկից, դատապարտյալն իմացել է, որ իրեն տեղափոխում են մեկ այլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ։
Սվաղից ու պիգմենտներից վերցվել են նմուշներ, որոնց բաղադրությունը պարզելու համար լաբորատոր հետազոտություններ կանցկացվեն Իտալիայում:
ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով՝ Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Գյումրու Լաչինի միջանցք կոչվող տարածքն իր հարակից առևտրային տաղավարներով մի շարք խնդիրներ ունի: Հակասանիտարական վիճակը, գնային տատանումները և առկա այլ բացթողումները լուծում են պահանջում:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել-Տիգրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 08.30-ի սահմաններում Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ փորձաքննության եզրակացության մեջ կա «պատահարի հանգամանքներ» գլուխը և հետաքրքրվեց, թե այդ մասում ի՞նչն է նկարագրվում՝ քննիչի որոշման մեջ նկարագարված փաստական հանգամանքնե՞րը, թե՞ փորձագետների կողմից, նրանց նախաձեռնությամբ պարզված հանգամանքները:
Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը: