Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ:
Երեւանում, սեպտեմբերի 16-ի կեսգիշերին, Լեոյի 52 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցով:
Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու և դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Փողոցը ծայրից ծայր քանդել են սեպտեմբերի 5-ին: Անցած օրերի ընթացքում մոնտաժվել են 68 խողովակից ընդհամենը 8-ը, այն էլ կիսատ: Աշխատանքները վթարային բրիգադի կողմից կատարվում են անորակ և շատ դանդաղ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ֆինանսական բուրգի գործով շարունակվեց գործով տուժողների հարցաքննությունը: Տուժող ճանաչված անձանցից մեկը՝ Մուշեղ Սաֆարյանը, դատարանում հայտնեց, որ աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում: Տուժողը դատարանում հայտնեց, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հետ, նրա երեխայի կնքահայրն է:
Սեպտեմբերի 16-ին «Գյումրի Ջազ» ակումբում տեղի է ունեցել գրող Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գրքի շնորհանդեսը: Այս տարի սա հեղինակի տպագրած երկրորդ գիրքն է «Ես իմ անկյունից» ստեղծագործությունից հետո:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր, ժամը 12.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված: Հրշեջ-փրկարարները շենքի տանիքում հայտնաբերել էին 1960 թ. ծնված Ս. Զ.-ի դին:
2011 թվականից հետո ծնելիության նվազման միտում կա Հայաստանում մինչև 2013 թվականը ներառյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Թունկայ Շեվինը (Թուրքիա):
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի: «Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:
Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր եռօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցելու են շուրջ 160 պատգամավորներ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, աշխարհասփյուռ թեմերից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնասպան է եղել՝ կախվելով տանիքում:
Երևանի Ռուբինյանց 13 շենքի բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում:
«Այս տարի սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում»:
«Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում` Հայաստանի և արտաքին քաղաքականության թեմայով: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Կոլումբիայի համալսարանի կայքում»:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 09.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում կորել է 1939 թ. ծնված Ս. Բ.-ը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.50-ին և ժամը 15.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Վիլիկ Պ.-ն և 1966 թ. ծնված Մխիթար Մ.-ն:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում կայանված ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ուկրաինայի 69 քաղաքացի է այս ընթացքում մեզ դիմել ապաստան ստանալու համար: Կան ընտանիքներ, ովքեր արդեն կարգավիճակ են ստացել, մյուսների հարցը դեռ քննարկվում է: Դիմած քաղաքացիների մեջ գերակշռում են հայերը, սակայն կան նաեւ այլազգիներ:
Սեփականությունը կորցրած ընտանիքները պնդում են, որ խաբեության եւ վաշխառության զոհ են դարձել: Նրանք մատնանշում են մի քանի անձանց եւ վստահեցնում, որ նրանց խմբակային գործունեության արդյունքում են հայտնվել փողոցում: Այդ անձինք են` ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, նրա սանիկ Վահե Վարդանյանը, փաստաբան Արտավազդ Այվազյանը, եւ «բրոկեր» Արտակ Մարտիրոսյանը:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Մոսկվայի Միչուրինսկի պողոտայի վրա գտնվող բիլյարդի սրահում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությնա աշխատակիցները կանխել են գողական հավաքը։
ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործում մեղադրյալ չկա:
«Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին եւ ստուգումներն իրականացնելու համար մենք պետք է Ֆրանսիայում լինենք արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին»:
«Երբ ես առաջին անգամ էի գնում Թեքալի, չէի պատկերացնում, թե ոնց կարելի է ադրբեջանցու հետ նստել նույն սեղանի շուրջ, նրա հետ զրուցել, բանակցել, գալ ընդհանուր հայտարարի, ընդհանրապես՝ նրա երեսին նայել: Բայց ոչ միայն զրուցեցինք, եկանք ընդհանուր հայտարարի, նաեւ բաժակ բարձրացրինք եւ խմեցինք մեր ազգերի կենացը»:
Ոստիկանության աշխատակիցները խոհանոցի հատակին հայտնաբերել են Կ.Մ.-ի (ծնվ.1940թ.) դին, իսկ բնակարանի խոհանոցում՝ գազօջախին, ծխացել է կերակուր:
Հագվի գյուղը շուտով բարեկարգ ճանապարհներ կունենա: Բնապահպանական սուբվենցիաներից տրվող գումարի մի մասն այս տարի ուղղվել է այդ նպատակին:
Բացօթյա առևտուրն այն միջոցն է, որով որոշ մարդիկ օրվա հացի խնդիրն են լուծում: Առևտրի այս տեսակը սահմանված է օրենքով, ունի հատուկ պահանջներ, որոնց չբավարարելու դեպքում առևտրականը ենթարկվում է պատասխանատվության: