Սեպտեմբերի 16 ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի նիստը: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան միավորում է 135 անդամ կազմակերպություն աշխարհի 117 երկրներից:
«Էդ կրակոցների տակ հասանք մինչև Իզվարինա, էնտեղից ընտանիքիս ոտքով դուրս եմ հանել, հետո տաքսով ուղարկել եմ դեպի Ռոստով, հարազատներս դիմավորել են, ուղարկել Հայաստան։ Ես մնացել էի այնտեղ, որովհետև առողջական խնդիրներ ունեի. անցնում եմ դիալիզ պրոցեդուրան, օրումեջ ես պետք է լինեմ հիվանդանոցում։ Հետո սկսեցին արդեն գրադով խփել, ու էլ հնարավոր չէր մնալ, արդեն էդ ժամանակ ես էլ որոշեցի դուրս գալ»:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի և խորհրդի անդամների հետ: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ և արգասաբեր աշխատանքի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի գործունեության շարունակականությունը: […]
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Գյումրի-2» ենթակայանը վերակառուցվել է և վերազինվել գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջև ստորագրված պայմանագրի համաձայն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:
Ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացան, առանց գործարանային համարի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահունակ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ սեպտեմբերիի 16-ին, Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով ժամը 20:00-ից դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Սեպտեմբերի 16-20-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ի հաղորդման` ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն օրերս Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1964 թ ծնված Արմեն Գ.-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար – 2.000 ՀՀ դրամ:
Ադրբեջանական գերությունում մահացած Կարեն Պետրոսյանի դիակի շուտափույթ հանձնման վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հասցեագրված գրությունն ընդունվել է քննարկման:
«Եթե ոչ ամեն օր, ապա գոնե երկու օրը մեկ հանդիպում էինք, ու երբեք նրա կողմից որևէ տարօրինակ կամ վիրավորական պահվածք չեմ նկատել: Կարող եմ վստահ ասել, որ Վարդգեսը էն եզակի մարդկանցից մեկն էր, ում բոլորս սիրում ու հարգում էինք, ու ինքն էլ բոլորին հարգանքով էր վերաբերվում: Շենքում ոչ մեկի հետ խնդիրներ չուներ, ոչ մեկին չէր նեղացնում կամ վիրավորում: Թե դրսում ում հետ էր շփվում, ինչ էր անում, չեմ կարա ասեմ, բայց ինչքանով իրան եմ ճանաչել, չեմ պատկերացնում, որ իրա նման մարդը կարող էր թշնամիներ կամ «չուզողներ» ունենալ»:
Օրական բանկը դիտարկում է ավելի քան 1 000 վարկային հայտ միայն սպառողական նպատակների համար: Ֆիզիկական անձանց վարկավորման գծով «Յունիբանկն» առաջատար բանկերի եռյակում է:
Ս.թ. սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ եւ գործարարներ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Պապյան փողոցի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում, առաջացել է հողաշերտի սահում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, սեպտեմբերի 1-ին 21 անվանակարգում հայտարարել է հերթական դրամաշնորհային մրցույթը ՀԿ-ների համար։ Անվանակարգերը բազմաոլորտ են՝ ծխելու դեմ պայքար, բնապահպանություն, վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների խնդիրներ, մերօրյա հերոսների փառաբանում, Ցեղասպանության հարյուրերորդ տարելից:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր հրաժարվել է մարզպետի պաշտոնին վերանշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի պատասխանել:
«Տարկետման այն մինիմալ քանակությունը, որ այսօր մնացել է, կարծում եմ, որ դա էլ արդար չէ մնացած այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ տարկետումից չեն օգտվում: Ես գտնում եմ, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Գիտեք, որ վերջին տարիներին զորակոչի իրականացման գործընթացի մեջ համարյա թե կարելի է ասել՝ մենք հեղափոխություն ենք արել, առաջին հերթին ազնվության և արդարությամն պայմանների ստեղծմամբ, որպեսզի այդտեղ վերացնենք կոռուպցիան, կաշառակերության այդ պայմանները, ռիկսերը, բաշխենք ըստ զորամասերի վիճակահանության»:
Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, ես չեմ հավատում, որ նրան կարող է ժողովուրդը ընտրել, ես չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանն է տարածում՝ մարդկանց վախեցնելու համար, փորձելով ահաբեկել, թե ինձնից վատ մարդ կարող է գալ։
Սերժ Սարգսյանը հավաքվածներին խնդրեց հանգիստ խոսել. «Մեղադրական տոնով մի խոսեք, դուք մասնավոր պայմանագիր եք կնքել, բնակարանները վերցրել եք»:
Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում սեպտեմբերի 14-ին համարներից մեկում կախված վիճակում հայտնաբերված տղամարդը 43-ամյա Վարդգես Օրգուսյանն է:
Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (12-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: