«ԿԳ նախարարության հաստատած օրինական հաստիքացուցակներով են առաջնորդվել եւ հաստիքների վերանայում է կատարվել»:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Ըստ մեղադրական եզրակացության՝ կանայք կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղված գործողությունները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել նշված հատվածում գտնվող բենզալցակայանի տարածքում, կոտրելով բենզին լցնելու ավտոմատ սարքը:
Հանձնաժողովի որոշմամբ ուղիղ մեկ ամսից 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎ-ի գինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը` 36.85 դրամ/կՎտժ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 9-ին, ժամը 20.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Զ.-ն:
«Սեռական հասունացման վաղ տարիքում ձեզ մատուցվեց Արդարադատությունը` մեծ կրծքերով, բնավ չգիտեիք ինչ անել Նրա հետ: Բռնաբարեցիք…
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:
Հուլիսի 11-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հարությունյանի կինը` Էլզա Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գործը սարքված է, և Սահակ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել կաշառակերության դեմ պայքարի ցուցանիշներ ապահովելու նպատակով:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս Ավան գյուղի դաշտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ռազմիկ Ս.-ին:
Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 11-ին մամուլում շրջանառված «Արագաչափերը չեն տուգանում Տարոն Մարգարյանի տաքսի ծառայությանը» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքերի միջոցով…
ԳՈՒՄ-ի շուկայի շրջակայքում մսավաճառները խախտում են մսի պահպանման անվտանգությունը՝ վաճառելով միսը սառնարաններից դուրս: Եթե շրջեք այդ տարածքով, կնկատեք՝ ոմանք ոչ միայն միսը չեն պահում սառնարաններում, այլև գոնե չեն ծածկում՝ արևի ճառագայթներից պաշտպանելու համար:
«Փոխանակ ողջամիտ ժամկետում ուղարկեն, զգուշացնեն, ասեն ունես այսքան պարտք, ոչ թե 400.000 դրամի ակտերը միանգամից ուղարկեն: 35 տարի ոստիկանությունում ծառայել եմ, ոստիկանության վետերան եմ, պահում եմ ոստիկանության վետերան հորս, բայց ինչ է ստացվում` պետական աշխատողներին ցայտնոտի մեջ են գցում: Հիմա չգիտենք` որտեղից փող վերցնենք, որ էդքան պարտքը փակենք»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Հակառակորդը այսօր՝ հուլիսի 11-ին, կրկին կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չինարի գյուղի եւ դիրքերի ուղղությամբ:
«Ես պարզապես վատ եմ զգում, որ իմ երկրում հանրային հեռուստատեսությամբ ֆուտբոլը խայտառակ ձևով են մեկնաբանում: Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանները հեռու են ֆուտբոլ մեկնաբանելուց: Նրանք միայն վարկաբեկում են ֆուտբոլիստներին: Ֆուտբոլը նայում են և՛ կանայք, և՛ երեխաները, իսկ հանրայինի մեկնաբաններն օգտագործում են այնպիսի բառեր, որոնք իրավունք չունեն ասել եթերում»
Հուլիսի 10-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Շիրակի խճուղու և «ՏԵՑ» իջնող փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
SHAMSHYAN.com-ի տեղեկությոններով՝ այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը:
Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում սկսվեց տուժողների հարցաքննությունը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտ 10 օր առաջ սեփական դիմումի համաձայն թոշակի է ուղարկել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար որ ս/թ հուլիսի 11-ին կհոսանքազրկվեն:
«Հունիսի 18-ից հետո նրանից տեղեկություն չունենք: Շատ անհանգիստ ենք: Նա Ղարաբաղ մենակ չէր գնա»:
ՀՀ քաղաքացիների մի մեծ մասի վերջնական նպատակը երկրից արտագաղթելն է։ Ու նրանք ՄՄ-ին անդամակցումը դիտարկում են որպես արտագաղթելու գործը հեշտացնող քայլ։
Շանթ Հարութունյանն էլ կատակով ավելացրեց, որ միայն ոստիկանների աչքերն են մրմռացել: Տուժողը հայտարարեց, որ գործով ամբաստանյալներին քաղաքացիական հայց , պահանջ չունի…
Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 26-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նախագահությամբ Անատոլի Թադեւոսյանի մեկնարկեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Այսօր դատարանը հրապարակեց սպանության փորձի գործով դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալներ Վահե Ավետյանն ազատազրկեց 11 տարի ժամկետով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք պատրաստելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքը պահելու եւ փոխադրելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձի, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք պահելու համար։
Իսկ ամբաստանյալ Սերգեյ Հարությունյանն ազատազրկվեց 9 տարի ժամկետով՝ ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարքի պատրաստմանն օժանդակելու, ապօրինաբար դիտավորությամբ Վիտալի Բալասանյանին կյանքից զրկելու հանցափորձին օժանդակելու, ապօրինի կերպով ռազմամթերք պահելու համար։
Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենց հասարակական կազմակերպության համապատասխան խումբն այս պահին Կապանում է, սակայն վերադառնալուն պես կայցելեն Քարվաճառ՝ տղայի անհետացման պատճառները տեղում պարզելու նպատակով, ինչից հետո նոր համապատասխան միջոցներ կձեռնարկեն: