Բաժիններ՝

«System Of A Down-ը առաջին անգամ ելույթ է ունենում Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին կապակցությամբ. The Rolling Stone

«Խումբը ապրիլի 23-ին ելույթ կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում, և այդ ելույթով կավարտի «Արթնացեք հոգիներ (Wake Up The Souls)» մեկ ամիս տևած համերգային շրջագայությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 1,5 միլլիոն զոհերի հիշատակին».- գրում է The Independent-ը:

«System Of A Down» խմբի անդամները Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների զավակներ են և որպես խումբ, նրանք վաղուց ձգտում են, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեն կոտորածների և տեղահանումների մասին, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան մեկ միլլիոն մարդ, իսկ մանցածը ցրվել ամբողջ աշխարհում:

Խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ունեցել է անհատական համերգ Երևանում, բայց այսօր խմբի անդամները «Արթնացեք հոգիներ (Wake Up The Souls)» համերգային շրջագայությունը ավարտեցին իրենց հայրենիքի մայրաքաղաքում տեղի ունեցած անվճար համերգով».-գրում է The Rolling Stone-ը, որը «System Of A Down-ի երևանյան համերգը առցանց ուղիղ եթերում հեռարձակում էր:

«Արթնացեք հոգիներ (Wake Up The Souls)» համերգային ծրագիրը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի հիշատակին:

Ապրիլի 24-ին, 2015 թվականին լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված՝ հայ ժողովրդի բնաջնջման 100-րդ տարին: Այդ ժամանակ 1.5 միլլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ սովամահ եղան, նրանց գնդակահարեցին, ծեծի ենթարկեցին և աքսորեցին անապատ՝ մահանալու:

Սակայն նրան, որ Հայոց ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այնուամենայնիվ Թուրքիայի կառավարությունը ժխտում է եղելությունը:

«Արթնացեք հոգիներ (Wake Up The Souls)» համերգային ծրագրով System Of A Down խումբը հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում…

Խմբի բոլոր անդամների նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են: Տղաների նպատակն է նպաստել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը»,-գրում է Newsweek-ը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս