Բաժիններ՝

Ուշադրություն. այսօր փակ կլինեն հետևյալ փողոցները (ցանկ)

Այսօր ՝ ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:

–ժամը 06.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի, Ծիծեռնակաբերդի, Կիևյան փողոցներում, ինչպես նաև Լենինգրադյան փողոցում՝ Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկից` Կիևյան կամուրջ, Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից` Կիևյան կամուրջ:

–ժամը 06.00-ից մինչև 14.00 սահմանափակվելու է երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայում՝ Սեբաստիայի փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոցում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ և Մաշտոցի պողոտայում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ:

–ժամը 16.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝

-Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,

-Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

-Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

-Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,

-Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,

-Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,

-Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

• Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:

• Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

• 2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ–Բաղրամյան պողոտա–Բարեկամության հրապարակ–Կիևյան փողոց–Կիևյան կամուրջ–Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ–Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս