Մասնագիտացած ՀԿ-ների մի մասը դիմեց 2014թ. 1-ին մրցույթին և ստացավ դրամաշնորհ, սակայն, ըստ կանոնակարգի, նույն ՀԿ-ն կարող է տարվա մեջ միայն մեկ անգամ արժանանալ դրամաշնորհի, ուստի նման ՀԿ-ների թիվը սահմանափակ է։ Եթե անգամ մենք որոշ կազմակերպությունների մերժում ենք տրամադրել դրամաշնորհ, դա նրանց համար խթան է այս ուղղությամբ մտածելու, քանի որ ամենահաջող նախագիծը սկսում է գաղափարից»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ Տ. Գալուստովի կենսաբանական հայրը երբեք չի թողել, որ որդին սոցիալական խնդիրներ ունենա և միշտ ֆինանսապես օգնել է նրան:
13 եւ 8 դրամի փոխարեն կառավարությունը սուբսիդավորելու է 16,85 եւ 11,85 դրամ, ինչի արդյունքում բնակչությունը թե ցերեկը, թե գիշերը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց շարունակելու է վճարել 25 դրամ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը իրեն և իր ընկերներին հանցագործ է անվանել և հայտարարել, որ իրենք պետք է դատապարտվեն:
Արեն Վերանյանի եղբայրը՝ Արտակ Վերանյանը, ով գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ևս հացադուլ է հայտարարել:
Երեխան անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժումն արդյունք չի տվել և հիվանդությունը չի նահանջել։ Բժիշկները նշել են, որ երեխայի բուժումը Հայաստանում անհնար է և հարկավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում։
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց բախվել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի:
Հանդես գալով ճառով՝ Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, որոնք փորձել են պաշտպանել իրենց: Նա հատկապես շնորհակալություն հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, Արա Զաքարյանին, Հովհաննես Քոչարյանից: Միևնույն ժամանակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ինքը հիասթափված է փաստաբանական ինստիտուտից: Որպես օրինակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ակնհայտ անմեղ մարդուն պաշտպանելիս նշել է պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, այսինքն՝ ենթադրաբար ընդունում են, որ անձը մեղավոր է:
«Ինչ վերաբերում է 2018 թվականի մասին խոսակցություններին, ապա պետք է շեշտեմ, որ դրանք ինձ մոտ զարմանք են հարուցում, ոչ միայն էթիկական տեսանկյունից, որովհետեւ նախագահի մանդատը չորս տարի շարունակվում է, այլ նաեւ աշխարհայացքային տեսանկյունից, որովհետեւ շատ ու շատ քաղաքական գործիչների վաղվա օրն է մշուշոտ, ուր մնաց 2018 թվականը»:
Համաձայն Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատարյանին տրված դիպլոմի` հաստատվում է նրա կողմից պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալը: Ներկայացնում ենք գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ.
Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող:
Պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 14-ին,ժամը 11.45-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1955թ. ծնված Սամվել Մամյանը:
«Ոչ հարեւան կա, որ շփվեն, իմանանք ով է, ոչ էլ ծանոթ, միայն որդուն տեսանք այնտեղ, ուրիշ երեխաների մասին տեղեկություն չունենք: Ճշտեցինք, որ ամուսինը աշխատում էր «Ինեկոբանկում»՝ որպես հաշվապահ»:
«Ինեկոբանկ»-ի գլխավոր գանձապահ Լևոն Ավետիսյանի սպանության գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։
Ու՞ր է գյումրեցի Պետրոսյանների նորածինը: Ինչի համար է ապրում մորից առանձին և ինչպես է հայտնվել տնից դուրս:
Հոկտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ինձ համար մի հարց է ուղղակի բաց մնում: ՀԱԿ-ը ներկայացված էր որպես ֆրակցիա, իսկ քառյակը պառլամենտում ձեւավորված՝ դա ֆրակցիաների ձեւաչափով էր: ՀԱԿ-ն իր մեջ ներառում էր ՀԺԿ-ն: Հիմա, եթե իրենք այլ ձեւաչափ են ընդունում՝ իրենց խնդիրն է:
Կինը համաձայնել է տալ գումարը, իսկ ինքը խոստացել է գումարը ստանալուց հետո էջը ջնջել, իսկ ձայնագրությունները՝ ոչնչացնել: Սակայն հետագայում իմացել է, որ կինը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանությունում: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը պնդել է, որ կնոջից Odnoklassniki.ru սոցիալական կայքում իր կողմից ստեղծված էջը ջնջելու, իսկ ձայնագրությունները ոչնչացնելու դիմաց պահանջել է ոչ թե՝ 3000, այլ 1000 դոլար:
Եվ ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է գրողը, եթե նախագահն անհաջող է, նախարարը՝ կոռումպացված ու տխմար, ոչ իշխանական գործիչ՝ ավելի ագրեսիվ, քան ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը:
Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան. որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Եթե մրցույթն օբյեկտիվ լիներ, այն պատկերը, որը ստացվեց մրցույթի արդյունքում, այսինքն՝ այն գնահատականները, որոնք տրվեցին հավակնորդներին, միանշանակ չէին համապատասխանում իրականությանը, և կլիներ լրիվ այլ պատկեր, եթե օբյեկտիվ լիներ: Այսինքն՝ ակնհայտ էր, որ անվերապահորեն պետք է առաջնային դիրքերում լիներ Վահե Գրիգորյանը, սակայն նույնիսկ մրցույթի ընթացքում առանձնահատուկ վերաբերմունք կար Վահե Գրիգորյանի նկատմամբ, որպեսզի նա ոչ մի կերպ չլինի այն եռյակում, որը պետք է առաջարկվեր նախագահին»:
Տարիներ շարունակ անօթևանության խնդիրը Գյումրիում մնում է խիստ արդիական: Ժամանակավոր կացարան համարվող տնակները դարձել են անօթևան քաղաքացիների մշտական բնակության վայր:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Մինչև ծնկները հասնող կեղտաջուրը, սենյակներում լողացող կահ կարասին, անձրեւաջրերի հետ տուն լցվող առնետները, խուճապահար բնակիչների ձայները Երեւանի Տիչինայի փողոցի բնակիչների համար ոչ թե մղձավանջային երազ, այլեւ եղանակի հետ կրկնվող իրականություն է: «Կեղտատջրերի հետ կռիսները լցվում են տուն, չենք իմանում ուր առնենք մեր գլուխները փախնենք»,- «Մեդիալաբին» ասում են Տիչինա փողոցի բնակիչները:
Նեղոց գյուղի 75 տնտեսություններում ջեռուցման խնդիրը լուծվում է վառելափայտի կամ էլեկտրաէներգիայի միջոցով: Գյուղը գազիֆիկացված չէ, իսկ բնական գազը գյուղ պետք է հասնի շուրջ 1.5 կիլոմետրից` Ախթալա քաղաքից:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին:
Գյուղը, չի կարելի ասել, թե կտրված է աշխարհից, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ հյուրեր է ունենում, ովքեր նաև «Օձի պորտ» սրբավայր են գալիս։