
«Մի մեծ Հայաստան՝ ծովից-ծով. ես էդ եմ ուզում»

ankyun3.am-ը գրում է. Անուշ Հարությունյանն Ալավերդու բնակիչ է: Նրա հայրական պապի ընտանիքը գաղթական է: Տիկին Անուշն ասում է, որ կորուսյալ հայրենիք ունենալու գիտակցությունը երբեք չի լքում իրեն ու չի մոռանում, որ այնտեղ՝Վան քաղաքում, պապական տուն ունի: Ասում է՝ թեև երբեք այնտեղ չի եղել, բայց տատի պատմածներն այնքան վառ են տպավորվել իր հիշողություններում, որ երբ էլ լինի՝ կկարողանա գտնել իրենց տան տեղը: