«Դոգ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի լրագրողին տեղեկացրել է, որ նստացույց է սկսում ՀՀ նախագահի նստավայրի առջև: Պահանջում է, որպեսզի ապահովեն իր անվտանգությունը: Նա հայտարարեց, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր նկատմամբ հետապնդումներ է իրականացնում: Ղուկասյանն իր հետ Բաղրամյան 26 էր բերել մի քանի տեսասկավառակներ, որոնցում, ըստ նրա, Երևանի ոստիկանապետի ապօրինությունների վերաբերյալ փաստեր կան:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.40-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Խ.-ին:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա:
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն:
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը, օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման ժամանակ արձագանքելով նրա բարեւին, ասել է, թե՝ դեռ բարեւ էլ ե՞ս տալիս, ա՛յ շան որդի:
Մինչ երկրի նախագահն իր դիրքորոշումը կհայտնի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց տեսակետները:
«Ես այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալուց, որեւհետեւ այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ: Ամենայն հավանականությամբ այդ դատական որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում. եւ դա ի նկատի ունենալով, եվ նպատակ ունենլով զերծ մնալ դատական համակարգի եւ դատարանների, մասնավորապես, Վերաքննիչ դատարանի նկատմամբ որեւէ ազդեցությունից, ես դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ անի»:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Հոկտեմբերի 16-ի կեսօրին ադրբեջանական զինուժը վերսկսել է Բարեկամավանի գնդակոծությունը:
Երիտասարդ աղջիկը նաև հայտնել է, որ նույն անձը, շանտաժով և բռնության գործադրմամբ, իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև 2014 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին։
«Աշակերտ չէ, մեր գյուղի բնակիչ է, ջահելներ են երկուսն էլ, կոնկրետ չգիտեմ, թե ինչ է եղել, խոսք խոսքի է հասել, չեն հասկացել իրար, էդպես կռվել են ու դանակահարել են»:
Շահումյանի 52-ամյա բնակչուհին երեկ հաղորդում է ներկայացրել, որ ամուսինը փորձել է խեղդել իրեն։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորիչ փողոցում` քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում (Նոր Նորքի 3-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Շ.) վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Մ. Խ.-ին (ծնվ.1990 թ.) և Կ. Խ.-ին (ծնվ.1964 թ.), ովքեր տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 5 և գողության 4 դեպք:
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ և հագուստ տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր:
Աղբը ոչ սահմանված վայրում թափելը բոլորն են համարում վատ երևույթ, սակայն քչերն են հեռտևում իրենց տարածքի մաքրությանը: Բնակչությունը կարծես հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում է, որպեսզի կեղտոտ փողոցներն ու աղբով լի տարածքները մեր քաղաքում մշտապես առկա լինեն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունըեւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվում:
Այսօր Երեւանում մեկնարկած «Արմպրոդէքսպո-2014» ցուցահանդեսը, որտեղ իրենց ապրանքներն են ներկայացնում հայ արտադրողները, առանձին տաղավարով մասնակցում է նաեւ Արցախը, որն այս անգամ ներկայանում է նաեւ գյուղատնտեսական մթերքներով։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.25-ին Բագրատաշենի բաժ անմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2012 թ.-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԹՀ քրեական օրենսգրքի 37/1, 53/1, 5461, 5462, 5463, 116/4, 119/1, 143, 151/1, 152/2 հոդվածների, 142/1 հոդվածի «Բ» կետի և 142/2 «Դ» կետի մեղադրանքներով /կողոպուտ/: […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արզումանյան փողոցի 3 շենքից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:
«Իմ սրտի մայրաքաղաք՝ Երևան». հոկտեմբերի 17-ին այս խորագրով համերգային ծրագիր էին կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդները։ Այն նվիրված էր քաղաքամայր Երևանի տարեդարձին։
«Ասվեց, որ մի մարդ, ով նյուզմեյքեր է հանդիսանում, լավ կլինի, որ էդ մարդը չլինի այլևս։ Ես ասացի, որ դրան չեմ կարող գնալ, որովհետև այդ մարդուն, իր գործունեությունը այդ պայմաններում, այդ ռեգիոնում հարգում եմ և ընդհանրապես «Ռեգնում»-ում բլոկ հասկացողություն չի լինում»,- պատմել է Հակոբյանը։
Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավորը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:
Քաղաքացի Կարեն Դ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: