«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 03.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 34 OV 086 պ/հ և «Օպել» մակնիշի 51 LL 001 պ/հ ավտոմեքենաները: Ա. Ն.-ն (ծնվ. 1963 թ.) տեղում մահացել է:
Մասնավորապես` տղամարդը պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի կարիքների համար գնել 2 միավոր «Մոտոբլոկ» տեսակի գյուղնշանակության տենիկա, որի համար պետք է փոխանցվեր 1.320.000 դրամ: Արդյունքում` գյուղտեխնիկան վերցրել է, սակայն գումարը մինչ օրս չի փոխանցել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1974 թ.), ուղևորներ Կ. Ա.-ն (ծնվ. 1985 թ.) և Մ. Թ.-ն տեղափողվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
«Եթե գաղտնիք չէ՝ կարո՞ք եք հրապարակել հանրահավաքի մասնակիցների թիվը» հարցին Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Իհարկե՝ գաղտնիք չէ, ոստիկանությունն այդ օրն ապահովել է հասարակական կարգը և 16 000 մասնակցի անվտանգությունը»:
Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերության հարցազրույցում խոսել է իշխանությունների նկատմամբ հարգանքի եւ բարեգործության մասին:
Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ չնայած գնումների գործընթացի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետևողական աշխատանքի և պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ:
Մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում, Մհեր Մկրտչյան փողոցում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ոստիկանության հոսպիտալ:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Վահագն» առողջարանի մոտակայքում ավտոմեքենան թեքվել է. առկա է կողաշրջվելու վտանգ:
Ավան և նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նպատակահարմար չի գտել քաղաքագետ Սուրիկ Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործը քննել առանձին և ուղարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու գործերը միասին քննելու համար:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Ավտոտնակում այս ամիսներին ցուրտն ու խոնավությունն անտանելի են. տնակում գազ չկա, ընտանիքը կերակուրը պատրաստում է էլեկտրական սալիկի վրա: Ամեն ամիս, ինչպես Նարինեն է պատմում, միայն էլեկտրաէներգիայի համար վճարում են 10-11 000 դրամ, ջուրը տարաներով ու դույլերով բերում-հասցնում են փողոցում գտնվող ծորակից կամ երբեմն-երբեմն օգտագործում իրենց բաղնիք կոչվող սենյակի ծորակի ջուրը:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Միաժամանակ, Ա. Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մուրացանի փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ստեփան Պ.-ն:
«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները։ Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը։ Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաև արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի։ Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ և որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի»։
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում վկա Արմեն Մանուկյանը հայտնեց, որ ռուսաց Նիկոլայ ցարի դիմերեսով ոսկե մետաղադրամն ու կոնյակն իր կինը նվիրել է Միսակ Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Հոկտեմբերի 7-ից Սյունիքի մարզում հացն էժանացավ. 600 գրամ հացը այժմ վաճառվում է 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամ հացը վաճառվել է 240 դրամով: Նման որոշում կայացվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանի միջամտությամբ: Ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության, Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Սյունիքի հաց արտադրողների հետ, եւ հացի գնագոյացման վերաբերյալ համատեղ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել հացի գնի հարաբերակցությունը՝ նախկին 240 դրամ 500 գրամ հացի դիմաց, դարձնել՝ 600 գրամի դիմաց 240 դրամ:
Կոտայքի մարզի գյուղերից մեկից, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությունը վարում է ՃՈ պետը, ով ներկաներին տեղեկացնելու է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականները, որոնք վերաբերում են ՃՈ աշխատակից-վարորդ հարաբերություններին:
Հոկտեմբերի 13-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-ին հյուսիսային և արևելյան շրջաննեևում, առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև:
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկեց հակածխախոտային և բնապահպանական անվանակարգերում ստացված հայտերը: Նշենք, որ ծխելու դեմ պայքարի անվանակարգերում ներկայացվել էր 12, իսկ բնապահպանական անվանակարգերում՝ 16 ծրագիր։