Որդին մեղադրվում է խորթ մորը ծեծելու, անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու մեջ

Դատարան է ուղարվել Երևանի բնակչի դեմ հարուցված քրեական գործը: 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր խորթ մոր աջ աչքին և վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։

Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տան ննջասենյակում մահճակալում պառկած իր խորթ մոր՝ արտաքնոց տանելու խնդրանքով, մոտեցել, բռնել է ձեռքերից, օգնել, որ նստի, սակայն զգալով արտաթորանքի հոտը, իրեն վատ է զգացել, բաց է թողել մոր ձեռքերը, որի հետևանքով խորթ մայրը կիսանստած դիրքից թեքվել և ընկել է մահճակալի կողքին դրված փայտյա պահարանի վրա՝ դեմքի ձախ հատվածով դիպչելով եզրին, անզգուշությամբ պատճառելով վերջինիս գանգուղեղային փակ վնասվածք, ձախից այտոսկրի և հայմորային խոռոչի առաջային պատի փակ կոտրվածքներ, ձախ ստորակնակապճային շրջանի արյունազեղման, քթի մեջքի աջ կեսի քերծվածքների ձևով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ծեծի և անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ և 121-րդ հոդվածներ): Քրեական գործն արդեն մակագրվել է դատավորին, տղամարդու նկատմամբ որպես խափանմն միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս