Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է:
Կրակոց օրենքի վրա. 20-ամյա վաղեմության սպանության վերհուշը:
«Ինչպե՞ս ենք պատրաստվել: Փայտ չունենք, գազն ու լույսն էլ էնքան թանկ է, որ չես կարողանում ուզածիդ չափ տաքացնես բնակարանդ: Երեկոները 2 ժամ վառում ենք, որ գոնե մի քիչ տաքություն լինի ու էլի անջատում ենք: Էդքան գումարի տակից ոնց կարող ենք դուրս գալ»:
Շատ ուշագրավ մի փաստ կա, որի մասին պաշտոնյաները լռում են: Այս ամառվա վերջին Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել համանման նախաձեռնությամբ և առաջ է քաշել ՌԴ-ում մայրերին տրվող մայրական կապիտալից բոլորովին հրաժարվելու գաղափարը: Բնականաբար, այդ պայծառ միտքը պաշտոնյաները մտմտում են շատ ավելի վաղուց, ուղղակի հիմա ուզում են միս ու արյուն հաղորդել դրան:
Քարտեզում կա, պաշտոնապես, սակայն գոյություն չունի: Շիրակի մարզի Բարձրաշեն համայնքի մասին է խոսքը: Այն փաստաթղթային ձևակերպումներով գտնվում է Իսահակյան համայնքի վարչական կազմում, համայնքապետարան չէ, սակայն դպրոց ունեցել է:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը` Մալաթիա, մյուսը` Արմենիա բժշկական կենտրոններ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Ամենաէժանը 100 դրամ ա, ամենաթանկը՝ 300 դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ գները համարյա 2 անգամ բարձրացել են: Ժողովուրդը փող չունի, համ մենք ենք տուժվում, համ՝ իրանք»:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Սոցիալ-տնտեսական ծանր կեցությունը Գյումրիում սրվում է հատկապես ձմռան նախաշեմին: Համատարած գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում շատ ընտանիքներ են կանգնում խնդիրների առաջ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմանը զուգահեռ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Եթե սեփական տներում և բնակելի շենքերում ընդհանուր առմամբ ջեռուցման հարցը կարելի է լուծված համարել, ապա պատկերը բոլորովին այլ է տնակներում:
Քանաքեռում կատարված սպանության մանրամասները. ականատեսը տաքսու վարորդ էր:
«168 Ժամի» հետ զրույցում «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահի օգնական Գոռ Բարոյանն ասաց, որ պողոտայի սալահատակն ամբողջովին փոփոխվել է արտերկրից ներկրված գրանիտե բարձրորակ սալաքարերով` նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց շնորհիվ պողոտան հնարավոր կլինի առանց հավելյալ վերանորոգումների շահագործել ավելի քան 50 տարի:
2014 թ. հոկտեմբերի 1-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 275 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 29 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 362 քաղաքացի:
Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։
«Այսօր կարող ենք արձանագրել, որ գրեթե բոլոր մարզերի Հարկադիր կատարման ծառայության բաժիններն ու բաժանմունքները նորոգված ու վերազինված են. սա տարիների աշխատանք է, որն արդեն ավարտին է մոտենում: Տարածքային բաժանմունքների ստեղծման նպատակը քաղաքացիների համար Ծառայությունն էլ ավելի հասանելի դարձնելն է, որպեսզի նրանք ստիպված չլինեն խնդիրները լուծելու նպատակով հասնել մարզկենտրոն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ՀՀ-ում կրիմինոգեն վիճակը, հանցավորությունն աճե՞լ է, թե՞ պակասել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը:
ՀՀ գլխավոր դատախազության՝ հոկտեմբերի 27-ին տարածած մամուլի հաղորդագրությունը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, ինչի կապակցությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են առանձին դատավարական ժամկետների բացթողման (անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ […]
Ներկայումս Հայաստանում գործում է 465 հակակարկտային համակարգ, բայց ռադիոլակացիոն համակարգերը 2-ն են: Ինչպես այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2015 թ. բյուջեի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ռադիոլոկացիոն համակարգերն են ցույց տալիս՝ կարկտաբե՞ր են ամպերը, թե՞ ոչ:
Գիշերային ակումբ, ծեծկռտուք, դանակահարություն. 3 տարի անց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր մարզերում ունի ճգնաժամային կառավարման կենտրոններ, ԱԻՆ բոլոր հրշեջ փրկարարական ծառայություններն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային չափանիշներին, մարզերում կան տրանսպորտի խնդիրներ՝ հնամաշ մեքենաներ, բայց աշխատանքներ տարվում են:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «ԱՄՄ» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Լոռի» պանրի արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Լոռի» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
«Մենք մեր խոստումը կատարեցինք ու 10 աստիճան և ավելի ցրտերը ներ ենք մուծել Հայաստան»,- կատակեց նախարարը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օրերս Վանաձոր քաղաքի Վարդանանց հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գագիկ Մ.-ին:
«Ոստիկանությունը ծառայում է օրենքին և գործում է միայն օրենքի սահմաններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը՝ մեկնաբանելով հանրահավաքների ընթացքում ոստիկանների հանդարտ գործողությունները:
«Շատ էր խանդում, բայց կինը խելոք, սուսուփուս կին էր, ընտանիքին նվիրված: Ջահել ժամանակ էլ ամուսինը միշտ շատ է խանդել: Ուր գնում էր, անգամ եթե խանութ էր գնում, հետեւում էր, հեռվից հետը քայլում էր: Այս վերջին տարիներին էլ հոգեկան շեղումներ ուներ, ուզում էր բաժանվեր կնոջից: Ամբողջ օրը բակում ինքն իրեն խոսելով ման էր գալիս»: