Մեղադրանքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից
Մայիսի 2-ին, ժամը 01.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Արսեն Գ.-ն, ով 2009 թ. սեպտեմբերի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Խափանման միջոցը` կալանք:
Արսեն Գ.-ն փոխանցվել է Շենգավիթի բաժնի ծառայողներին:
ՀՀ ոստիկանություն