Ինչ պայմաններում է կայացվել Հիմնադիր խորհրդարանի անդամներին ազատ արձակելու որոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անցած չորեքշաբթի նախագահական նստավայր այցելելուց եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո է հրահանգել ՀՀ քննչական կոմիտեից պահանջել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կալանավորված անդամների գործերը:

Ըստ նույն տեղեկությունների՝ նա միաժամանակ հրահանգել է նախապատրաստել կալանավորվածների խափանման միջոցների փոփոխման որոշումները: Այսինքն՝ դեռեւս ապրիլի 30-ին է կայացվել քաղաքական որոշումն առ այն, որ հաջորդ աշխատանքային օրը` մայիսի 4-ին, Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը եւ Պավել Մանուկյանը ազատ կարձակվեն, ինչն էլ երեկ տեղի ունեցավ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ քաղբանտարկյալներին եւս տեղեկացրել են, որ նրանք մի քանի օրից ազատ կարձակվեն: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը եւ նրա ընկերներն անազատության մեջ էին այս տարվա ապրիլի 6-ից»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս